>

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 




Քոչարյանի զոհերը

 





 


 

«Սա քաղաքական մեկնաբան Աղասի Ենոքյանի գրառումն է. «Ասում են, գործեր կարող դատախազներ, քննիչները և մյուս իրավապահները արդեն Ադրբեջանի վիզա են փորձում ստանալ, հասկանալով, որ իշխանափոխությունից հետո ուրիշ ոչ մի երկիր իրենց չի ընդունի»։
Սա ինքնախոստովանական ցուցմու՞նք է, պարոն Ենոքյան, առ այն, որ ձեր էդ ասած «կարված գործերի» անմեղ հրեշտակները մարդակերներ են, ու եթե հանկարծ իշխանափոխություն լինի, ձեր մարդակերները նրանց քառատելու են ու խորովեն ուտեն։



Էս իշխանությունը ինչքան էլ վատը լինի, գոնե մի բան հաստատ է՝ ոչ միայն նախկին հրեշների իշխանության տարիներին հարյուրավոր ԻՐՈ՛Ք գործեր կարող, ԼԿՏԻ ու ԱՆԱՍՈՒՆ գործեր կարող դատախազները, քննիչները եւ մյուս իրավապահները հիմա հանգիստ ապրում են Հայաստանում, դեռ մի բան էլ՝ ձեզ նման ամնեզիայով տառապող «քաղաքական մեկնաբանների» աջակցությամբ օրեցօր ավելի ու ավելի են լկտիանում։

Ծոծրակներդ կտեսնեք, մարդակերների վերադարձը չեք տեսնի։
Բայց ինքնախոստովանական ցուցմունք տալը վատ բան չի։
Շարունակեք նույն ոգով»։
աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->