>

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնարկում կռիվ է ընկել: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը պնդում է, թե երևանի աղբի հեղափոխական ճգնժամաը կանխվել է շնորհիվ բոլոր ժամանակների և բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի նվիրած աղբատար մեքենաների շնորհիվ:

ախկիններից` Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը պնդում է, թե Դավթաշենում՝ Եղվարդի խճուղու վրա իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի ( 10 հատ) Կամազ է նվիրել Երևանին՝ շինթույլտվություն ստանալու համար։




Քոչարյանի զոհերը

Հայկ Մարությանը չթաքցրեց` նվերներ եղել են, բայց Սամվել Ալեքսանյանից ոչինչ չեն ստացել: Բայց նաև խոստովանում է` եթե որևէ բան նվիրեր, շատ մեծ սիրով կընդունեին ու շնորհակալ կլինեին, ինչպես որ շնորհակալ են բոլոր նվիրատուներից: Հայկ Մարությանը պնդում է, որ քաղաքին նվերներ տալը սոցիալական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման դրսևորում է, ոչ մի կապ չունի կոռուպցիայի հետ, շատ նորմալ և ողջ աշխարհում ընդունված երևույթ է: Հայկ Մարությանը պնդում է, որ նրանք, ովքեր Երևանին աղբատարներ կամ այլ կարևոր բաներ են նվիրել, որևէ ակնկալիք չեն կարող ունենալ, որևէ առավելություն նրանց չի տրվում: Բայց ամեն դեպքում, թե ովքեր են նվիրել, Հայկ Մարությանը հավատացնում է, թե չի հիշում:
Մենք չենք ուզում հավատացնել, թե հավատում ենք նման պնդումներին, բայց մի քանի պարզ հարց և առաջարկ` ուղղված Հայկ Մարությանին, անկեղծորեն ուզում ենք հնչեցնել.
1. Ինչո՞ւ Երևանին տրված նվերները, որոնք Երևանի քաղաքապետը ընդունել է որպես համայնքային սեփականություն, չի ներկայացվել Երևանի ավագանու հաստատմանը. չէ՞ որ Երևանի կառավարման գլխավոր մարմինը ավագանին է և նվեր ընդունելու կամ մերժելու բացառիկ իրավասությունը նրանն է:





2. Ինչո՞ւ չեն հրապարակվել նվիրատվության պայմանագրերը:
3. Եթե մասնավոր տնտեսվարողները թանկարժեք նվերներ են ուղարկել քաղաքապետարանին` ելնելով բացառապես Երևանի նկատմամբ ունեցած սիրուց, ապա ի՞նչ իմաստ ունի թաքցնել այդ փաստը:
4. Եթե ամեն դեպքում անուններ չեն ասում, նվերներն էլ չեն համաձայնեցվում ավագանու հետ, կնշանակի եղել են ստվերային պայմանավորվածություններ` ես քեզ աղբատար եմ տալիս, դու ինձ շինթույլտվություն կամ մեկ այլ շահավետ գործունեության թույլտվություն տուր: Հրապարակեք, որպեսզի համոզվենք, որ նվիրատուների հետ քաղաքապետարանը մութ գործնական հարաբերություններ չի ունեցել:
5. Դեռևս նախկին, մոդայիկ մտերմաբանությամբ կոռումպացված իշխանությունների օրոք գործում էր Երևան հիմնադրամը, որին կամավոր, սակայն իրականում պարտադրված նվիրատվություններ էին անում Երևանում գործունեություն ծավալող գրեթե բոլոր ընկերությունները: Հեղափոխական իշխանությունները «Երևան» հիմնադրամի գործունեությունը ի սկզբանե հռչակեցին կոռումպացված, իսկ նվիրատվությունները բացահայտ կոռուպցիա: Պարոն Մարությանը ի՞նչ տրամաբանական և սկզբունքային տարբերություն է տեսնում այդ հիմնադրամին նախկինում արված նվիրատվությունների և այսօրվա Երևանին արված նվերների միջև, մանավանդ որ նվիրատուների անուններն անգամ չեն փոխվել:
6. Պարոն Մարությանը չի՞ վախենում, որ իրեն ևս ապագա իշխանությունները կմեղադրեն կոռուպցիայի մեջ, ինչպես որ այսօր մեղադրում են նախկին քաղաքապետերին:
7. Եվ վերջում, խնդրում ենք գործի դնել ձեր ողջ տաղանդը և համոզել պարոն Սամվել Ալեքսանյանին, որ Երևանին մետրոյի մի քանի նոր կայարան նվիրի: Հրաշալի կլինի, թե մետրոյի նոր կայարաններից մեկը «Երիտասարդական»-ից գնա Նոր Նորք` պարոն Ալեքսանյանի «Մեգա մոլ»-ի մոտ:

 


 



 

 

https://hayeli.am/?l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->