>

Աշխատավարձի առավելագույնն է լավ

 

2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի` 13 հազար դրամով բարձրացումը իշխանությունները ներկայացնում են աննախադեպ իրադարձություն կամ առնվազն շատ կարևոր քայլ` տնտեսական հեղափոխություն տանող ճանապարհին:

 

 




Քոչարյանի զոհերը

 





Պաշտոնապես հայտարարվեց, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունից կօգտվեն 58. 000 պետական ու 130 000 մասնավոր հատվածի աշխատողներ։ Իսկ պետբյուջեի վրա դա կնստի 2 մլրդ դրամի հավելյալ ծախս։ Դեռևս 2004 թվականին Հայաստանը վավերացրել է եվրոպական սոցիալական խարտիան, որով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի 50 տոկոսից պակաս չպետք է լինի: 2019 թվականի սեպտեմբերի դրությամբ` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 178 430 դրամ է։ Հետևաբար նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր մոտ 89 հազար դրամ:

 

 

 


 

Մասնագիտական կարծիքներով` երկրի սոցիալական արդարության ցուցանիշներից մեկն էլ նվազագույն և առավելագույն աշխատավարձերի տարբերության չափն է: Եվրոպական առաջադեմ երկրներում, որտեղ կա բարեկեցության բարձր մակարդակ, նվազագույն և առավելագույն աշխատավարձի տարբերությունը մոտավորապես 6 անգամ է կազմում, Հայաստանում առավելագույն և նվազագույն աշխատավարձերի միջև տարբերությունը հասնում է մոտ 22 անգամի: Այս խնդիրն առկա է ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում: Պետական համակարգում նվազագույն 68 հազար աշխատավարձի դիմաց ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները ստանում են 1,5 մլն դրամ, այսինքն` տարբերությունը ավելի քան 22 անգամ է կազմում: Մասնավոր հատվածում նույնպես ղեկավար անձնակազմի աշխատավարձերն անհամեմատ բարձր են միջին օղակներում աշխատողների վարձատրությունից:

 

 

 



 

Նշված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետությունը և’ նախկինում, և’ այսօր չի կարող կոչվել սոցիալական պետություն: Հայաստանում, որպես այդպիսին, ո’չ պետական, ո’չ էլ մասնավոր հատվածում չկան սոցիալական ինստիտուտներ և ընկերություններ:

 

 

 

  Հայկ  Դավթյան

https://hayeli.am/?l=am

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->