>

lragir.am—ը գրում է․ ««Հեյդար Ալիեւի օրոք Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի բնակչության տոկոսային հարաբերակցությունը կտրուկ աճեց, կրկնապատկվեց, ադրբեջանական բնակչությունը հասավ 30%-ի:




Քոչարյանի զոհերը





Եթե Հեյդար Ալիեւը 1982 թվականին չմեկներ Մոսկվա ու մնար Ադրբեջանում, ապա, հնարավոր է, ադրբեջանցի բնակչությունը 10 տարում հասներ 50%-ի», հայտարարել է ապշերոնյան վարչակազմի ղեկավար Իլհամ Ալիեւը:

Ալիեւի այս հայտարարությունն անգնահատելի նվեր է Հայաստանին: Փաստացի, նա խոստովանում է, որ Ղարաբաղում խորհրդային տարիներին իրականացվել է հայ բնակչության դուրս մղման եւ մերձկասպյան թուրքերի տեսակարար կշիռն ավելացնելու քաղաքականություն: Դա արտահայտվում էր սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում խտրական քաղաքականությամբ:




Փաստաթղթավորված է, որ Ղարաբաղը Բաքվի ենթակայության է հանձնվել սովետական ղեկավարության կամայական որոշումով, որը որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ, իսկ այդ պահին Ղարաբաղի հայ բնակչությունը կազմում էր 95 տոկոս»:

Մանրամասները՝ այստեղ։

Сообщение Իլհամ Ալիևի այս հայտարարությունն անգնահատելի նվեր է Հայաստանին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->