>

«Հեղափոխությունն ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնային խնդիրն է»։ Այո՛, չեք սխալվել, այս խոսքերը ասել է ՀՀ վարչապետը, այո՛, այս խոսքերը Հայաստանի մասին է։ Այն Հայաստանի, ուր ոտնահարվում է մարդու և նախկին պաշտոնյայի անձեռնմխելության իրավունքը, այն Հայաստանի, ուր այլակարծության համար մարդուն ազատում են աշխատանքից, այն Հայաստանի, ուր կառավարության ղեկավարի կողմից հրաման է տրվում բլոգերին և նրա օպերատորին պահել ապօրինի կալանքի տակ։




Քոչարյանի զոհերը

Սա իրականության ու ստի բախումն է, սա նիկոլիզմի ու առողջ մարդու գիտակցության տարբերությունն է։ Լավ, մինչև ե՞րբ եք պահելու ազգին ստի ու կեղծիքի մեջ՝ փակված աչքերով։ Ես հասկանում եմ՝ էքսցենտրիկները կարող են հավատալ իրենց իսկ հորինածին և երևակայածին, բայց միթե՞ ազգս էքսցենտրիկ է…





Չեմ կարծում…




Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->