>

Դու ես իմ հայրը, Հիսուս Քրիստոս, և բարիքներ տվող, և իմ մեղքերը քավող. հեռացրո´ւ ինձնից մեղքի աղտն ու հիվանդությունները, Քեզ եմ դիմում օր ու գիշեր` մեղա երկնքի և Քո առջև: Աստված, քավի´ր ինձ` մեղավորիս, բա´ց արա դուռը, ինչպես բացիր դրախտի դուռն ավազակին, և ինձ տո´ւր առանց նեղությունների, հստակ հայցումով ու մաքուր մտածությամբ և առաքինաջան գործով, սուրբ սրտով և հաստատուն հավատով սպասավորել Քո սրբարար սեղանին: Եվ մի´ 
նայիր անարժանությանս, որ Քո առջև եմ ամոթալից մեղապարտ անձամբ, քանի որ Դու գիտես իմ հանցանքը, որ քննում ես բոլորի սրտերն ու երիկամները, և իմ մեղքերի հաճախությունը չեմ կարող քեզնից թաքցնել, որովհետև ծածկագետ ես: Այո´, աղաչում եմ Քեզ, մարդասեր, քաղցր և անոխակալ, ներողամիտ և բազումողորմ, եթե բոլոր սրբերին Քո առջև բարեխոս չունենայինք, չէինք կարող աղաչել Քեզ: Բայց առավել բարեխոս ունեմ Քեզ մոտ Քո կամավոր տնօրինական խորհուրդը, որ ինձ` մեղավորիս համար կատարեցիր կամովին …
http://infoman.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն











Քոչարյանի զոհերը

от admin

-->