>

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողական խմբերի փոխայցեր. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ադրբեջան են մեկնել «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ:




Քոչարյանի զոհերը

 

 





 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր տպավորությունները ներկայացրեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր, գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին 16-17 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, որ լրագրողական փոխայցերի հնարավորություն ստեղծվեց, Դ. Ալավերդյանն ընդգծեց, որ փոխայցերն աննախադեպ էին մի քանի առումներով. «Նաև այն առումով, որ Արցախից էր լրագրող մասնակցում, բացառիկ էր նաև այն առումով, որ Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների հետ նախատեսված հանդիպումները «հայելային» էին… Ադրբեջանի լրագրողներն այցելել են Արցախ, իսկ հայ լրագրողները` Գանձակ, հանդիպումներ են տեղի ունեցել մտավորականների և լրագրողների հետ»:

Դ. Ալավերդյանի խոսքով՝ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլին, հանդիպմանը նախապատրաստվել են շուրջ վեց ամիս, կողմերը իրավունք են ունեցել հրաժարվելու այս կամ այն էլեմենտից և հրաժարվել են: «Մեր անվտանգությունը լիովին ապահովված էր»,- նշեց լրագրողը: Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանում հայատյացության մակարդակը շատ բարձր է. «Դպրոցական տարիքից սկսած՝ պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում»:


 

 

 

 



 

 

 

 

https://civilnews.ru/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->