>

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 




Քոչարյանի զոհերը

«Ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում ձերբակալված Վարդգես Մարկոսյանինն է (դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը), ով ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, կալանավորվել է 2014 թ. դեկտեմբերից մինչև 2016 թ. հոկտեմբերը փողերի լվացման և մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ 40 կգ կոկաին տեղափոխելու համար:
ԱՄՆ-ում ու նաև սոցցանցերում Վարդգես Մարկոսյանը հանդես է եկել «Ջիանի Օնչո», «Դևիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով, և ինչպես լրագրող Մկրտիչ Կարապետյանն է բացահայտել, մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին:





 

 

 

 


Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա իր քրոջ հետ միասին Հայաստան ևս թմրանյութ տեղափոխել է թե ոչ, սակայն հայտնի է, որ այդ նույն ժամանակային միջակայքում՝ 2016թ. ՀՀ Զվարթնոց օդանավակայանում սահմանը հատելիս առգրավվել էր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվող թմրանյութ, որի կապակցությամբ հարուցված քրգործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռ. Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը, ՀՀ «առապանծ» դատական համակարգի ջանքերով գործով անցնող 13 անձանցից ընդամենը 3-ն էին «թողնվել», որոնցից մեկը՝ տխրահռչակ Նարեկ Մութաֆյանը ոչ միայն 4 տարի չի նստել, այլ Ռոբերտ Քոչարյանի «աջակցության շրջանակներում» հետագայում կատարեց ևս 2 հանցագործություն՝ ակտիվ մասնակցություն ունենալով իմ տան մուտքի մոտ իմ վրա հարձակմանն ու հեռախոսի հափշտակմանը, ապաև՝ հետապնդելով դատավոր Աննա Դանիբեկյանին: Նրա ու իր հայաստանյան նարկոխմբակի հետ համագործակցած անձն ԱՄՆ-ում, այդպես էլ չհայտնաբերվեց:

 

 

 

 



Չասեմ, որ Նարեկ Մութաֆյանի «դերասանուհի» քույրը՝ Անահիտ Մութաֆյանը, Գայանե Ասլամազյանի «սերիալային» գործընկերներից է:

-Այս «պատահական» համընկնումներից ու կոռելացիաներից հետ մեկտեղ քաղաքում շշուկները բազմաթիվ են նարկոբիզնեսի ու նախկին նախագահներից մեկի ընտանիքի կապի մասին, էլ չասած՝ աջակիցների շարքերում թմրամոլների առատությունը:

Կարծում եմ՝ ՀՀ իրավապահները պետք է սերտորեն համագործակցեն ԱՄՆ արդարադատության դեպերտամենտի հետ՝ պարզելու համար, թե այդ 40 կգ կոկաինից որքանն է Հայաստան մտել ու ում միջոցով: Եթե, իհարկե, Հայաստանը իրավապահներ ունի…»:

 

 

 

http://armedia.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->