>

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը մահացել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




Քոչարյանի զոհերը

Կարապետյանի մահվան լուրը հաստատել են Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:





Գարեջրի գործարանի տարածքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, ժամը 6:40-ին: Պայթյունի պատճառ է դարձել տեխնոլոգիական գործընթացի խախտումը: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել և մասնակիորեն այրվել է մասնավոր շինությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի ղեկավարությունը հայտնել է, որ արտադրամասը չի ունեցել գազի միացման թույլտվություն:


Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը ծնվել է 1970թ. հուլիսի 20-ին:

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ-ում դեսպանությունը այս առիթով հաղորդագրություն է տարածել. «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ-ին)։



Այլ մանրամասներ ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»։

Сообщение Հայտնի են դարձել Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան մանրամասները появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->