>

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար:
Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։


Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։
Ամեն։








Քոչարյանի զոհերը

 

 


 



 

http://infoman.am/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->