>

Ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը: Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսում նվիրատվությունների միջոցով կատարված աշխատանքների եւ իրականացված ծրագրերի մասին: Վարչապետը այդ ամենը ներկայացրեց թվերով:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք որեւէ անգամ գումարային թեկուզ փոքրիկ ներդրում են ունեցել հիմնադրամին, ինչի արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

 

 

 




Քոչարյանի զոհերը

 

Կարծում եմ, չեք մոռացել, որ ես լրագրող եմ եւ ընդդիմադիր գործիչ եմ եղել եւ շատ եմ սիրում հարցեր տալ: Ես այսօր էլ շատ հարցեր եմ տալիս: Ինձ հետաքրքրում էր, թե այս բոլոր տարիների ընթացքում հանրագումարային առումով որքան գումար է փոխանցվել հիմնադրամի հաշվեհամարին: Ես պարզեցի, որ դա 370 միլիոն դոլարին մոտ գումար է ստացվում:


Եթե հաշվենք մեծ թվերով, կստացվի 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել: Արձանագրենք, որ 1,5 միլիարդը մենք չափազանցելով ստացանք, շատ ուռճացնելով:





Ես վերջերս խոսում էի շատ ազդեցիկ հայերից մեկի հետ: Եկեք տեսնենք, թե աշխարհի հայությունը որքա՞ն է օգնում մեզ: Տարեկան մոտ 13 միլիոն դոլար: Որպեսզի հասկանանք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը հավաքել է հավելյալ միջոցներով մոտ 132 մլն դոլար: Իսկ ի՞նչն է այսպիսի իրավիճակի պատճառը: Նախ՝ մենք սովորաբար երբ նայում ենք, տեսնում ենք, որ դրամահավաքների հիմնական մասը ապահովել են սփյուռքի եւ Հայաստանի երեւելի մեծահարուստների մեծ մասը: Մենք 27 տարի նույն մարդկանցից ակնկալել ենք գումար ու մարդիկ տվել են, բայց 1, 2, 3, 4, 5,… 27… կա վստահության խնդիր: Ես ասեմ, թե ինչ եմ պատկերացնում, ինչ եմ առաջարկում:

 

 

 

«Կարծում եմ, չեք մոռացել, որ ես լրագրող եմ եւ ընդդիմադիր գործիչ եմ եղել եւ շատ եմ սիրում հարցեր տալ: Ես այսօր էլ շատ հարցեր եմ տալիս: Ինձ հետաքրքրում էր, թե այս բոլոր տարիների ընթացքում հանրագումարային առումով որքան գումար է փոխանցվել հիմնադրամի հաշվեհամարին: Ես պարզեցի, որ դա 370 միլիոն դոլարին մոտ գումար է ստացվում:

Եթե հաշվենք մեծ թվերով, կստացվի 10 միլիոն հայությունը 27 տարվա ընթացքում 1,5 մլրդ դոլարի նվիրատվություն է կատարել: Արձանագրենք, որ 1,5 միլիարդը մենք չափազանցելով ստացանք, շատ ուռճացնելով:

Ես վերջերս խոսում էի շատ ազդեցիկ հայերից մեկի հետ: Եկեք տեսնենք, թե աշխարհի հայությունը որքա՞ն է օգնում մեզ: Տարեկան մոտ 13 միլիոն դոլար: Որպեսզի հասկանանք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը հավաքել է հավելյալ միջոցներով մոտ 132 մլն դոլար: Իսկ ի՞նչն է այսպիսի իրավիճակի պատճառը: Նախ՝ մենք սովորաբար երբ նայում ենք, տեսնում ենք, որ դրամահավաքների հիմնական մասը ապահովել են սփյուռքի եւ Հայաստանի երեւելի մեծահարուստների մեծ մասը: Մենք 27 տարի նույն մարդկանցից ակնկալել ենք գումար ու մարդիկ տվել են, բայց 1, 2, 3, 4, 5,… 27… կա վստահության խնդիր: Ես ասեմ, թե ինչ եմ պատկերացնում, ինչ եմ առաջարկում:


 

 

 

 

Ես նշել եմ, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, ոչ թե պետք է գտնենք մեկ հոգու ու խնդրենք 1000 դրամ, այլ պետք է գտնենք 1000 հոգու եւ ամենքից ստանանք 1 դրամ: Սահմանափակ թվով հարուստ նվիրատուների տրամաբանությունից ելնելով պետք է անցնենք մեծ թվով, բայց ոչ մեծահարուստ մարդկանց տրամաբանությանը: Ասում են՝ աշխարհում 10 միլիոն հայ կա, եկեք ընդունենք 5 միլիոն թիվը: Եթե յուրաքանչյուր մարդ ամեն տարի 20 դոլար ընդամենը փոխանցի, մենք կունենանք հսկայական թիվ 1 տարում:

Պետք է լինի վստահություն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների տնօրինումն այսուհետ պետք է լինի եռակի, քառակի անգամ շատ վերահսկողությամբ:

Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը, հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին եւ ես այնպես եմ արել կարգավորումները, որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ անցի հիմնադրամի հաշվեհամարին: Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ 1 մլրդ դրամից ավել գումար:

 



 

 

Ես հիմա ուղիղ եթերում ուզում եմ մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի՝ Challange անենք, առաջինը Սերժ Թանկյանին:

Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, ես համոզված եմ, որ դու քարտ ունես բանկային եւ անես այնպես, որ ամեն ամիս, մինչեւ քարտիդ գործողության ավարտը 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, եւ երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ հիմա հետեւում եք, թե չէ, եղբայր, ես Challange եմ անում ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Այստեղ ամենակարեւորն է, որ դուք ամենքդ մարտահրավեր նետեք եւս 3 հայի եւ դա անեք հրապարակային, այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի եւս 3 հոգու: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե:

 

 

 

 

Դիմում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին հետեւող մեր հայրենակիցներին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին մարտահրավիրում եմ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին:) Serj Tankian Kim Kardashian West Alexis Ohanian

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 28 ноября 2019 г.

 

 

 

http://www.armtimes.com/hy/article/174977

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->