>

 

 




Քոչարյանի զոհերը

 


 





Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, հունական ընտանիքում։

 

 


 

 

Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Թեման՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է։

  • 1995 թ. հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 19971999 թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը։ 19992002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 20022005 թթ.` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ։
  • 2005 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[1]:
  • 2007 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից[2]:
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ մամուլի խոսնակ։
  • 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը:
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ։

 



 

  • 2003 թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և մրցանակին՝ ՀՀ երիտասարդական քաղաքականության բնագավառում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու համար։
  • 2005 թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։
  • 2006 թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։
  • 2008 թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
  • 2009 թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով։
  • 2011 թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով և հուշամեդալով։
  • 2015 թ. Մխիթար Գոշի մեդալ[5]

 

 

 

 

http://armenian.today/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->