>

Տնական բիսկվիտի այս բաղադրատոմսը, որով արդեն 40 տարի պատրաստում եմ, ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել:

Ցանկացած պահի, երբ ընտանիքս ցանկանում է արագ պատրաստվող խմորեղեն համտեսել, ես ձեռքս եմ առնում պահանջվող հասարակ բաղադրիչները և պատրաստում բազմաթիվ անգամներ փորձված այս պարզ, համեղ և փքուն խմորեղենը:




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ





  • Կեֆիր — 1 բաժակ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Արևածաղկի ձեթ — 2 ճ/գ
  • Սոդա — 1 թ/գ (քացախի հետ բացած)
  • Ալյուր (խմորը պետք է լինի ալադիի խմորի պես թույլ)
  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել ընկույզ, չամիչ և այլն:

Պատրաստումը


Մեծ ամանի մեջ լցնում ենք կեֆիրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, սոդան՝ քացախով բացած, ալյուրը և հարում ենք էլեկտրական կամ ձեռքի հարիչով այնքան, որ ստացվի թթվասերի թանձրության խմոր: Լցնում ենք այն ձևամանի մեջ և թխում: Սառեցնում ենք աստիճանաբար: Միանգամից չի կարելի հանել ջեռոցից:

Հանելուց հետո կարող ենք մատուցել հենց այդպես կամ մեջտեղից կիսել և շերտերի արանքում տանը եղած որևէ մուրաբայի հյութ քսել: Պարզապես անմահական, բերանում հալչող խմորեղենը դուր կգա բոլորին:



Այս բաղադրատոմսով կարող եք նաև կրեմով տորթեր պատրաստել:

Сообщение Բիսկվիտի՝ առանց ձվի այս 40 տարվա բաղադրատոմսս, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, դեռ ոչ մի անգամ ինձ հուսախաբ չի արել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->