>

Հիանալի տաք ուտեստի տարբերակ․ հետաքրքիր, համեղ և շատ հյութեղ։ Պատրաստվում է շատ պարզ եղանակով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 200գ ալյուր
  • 100մլ եռման ջուր
  • 0,5թ․գ․ աղ
  • 1ճ․գ․ ձեթ

միջուկի համար․

  • 400գ աղացած միս
  • 150գ դդմիկ
  • կես կապ կանաչ սոխ
  • կես կապ մաղադանոս
  • աղ, պղպեղ, կծու կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ․




Քոչարյանի զոհերը

Պատրաստել խմորը։ 200գ ալյուրին ավելացնել 1/2թ․գ․ աղ։ Խառնել, ավելացնել 100մլ եռման ջուր։


Արագ խառնել։ Մի քիչ խառնելուց հետո լցնել ձեթը և ձեռքերով խմոր հունցել։





Խմորին գնդի ձև տալ և մոտ 5 րոպե էլ հունցել սեղանի վրա։

Ստացվում է հաճելի, էլաստիկ և բավականին փափուկ խմոր։ Դնել տոպրակի մեջ և սպասել 20 րոպե։

Մինչ այդ պատրաստել միջուկը․ կարող եք վերցնել ցանկացած տեսակի աղացած միս։

Մսին ավելացնել մանր կտրատած սոխն ու կանաչին։


Ավելացնել նաև խոշոր քերիչով անցկացրած դդմիկը։

Միսը համեմել՝ աղով, պղպեղով և ցանկացած այլ համեմունքներով։ Խառնել։

Սեղանն ու խմորը ալյուրոտել, բարակ գրտնանել խմորը։

Խմորը կտրատել խոշոր քառակուսիների։



Ճաշի գդալով միջուկ դնել քառակուսիների վրա և ամրացնել խմորի եզրերը։ Որպիսի լավ կպնի, թեթևակի թրջեք կարի հատվածը։

Թավայի մեջ քիչ ձեթ լցնել և դնել կարկանդակները։ Թեթև տապակել միջին կրակի վրա։

Իսկ երբ ներքևի հատվածը ոսկեգույն դառնա, տաք ջուր լցնել։ Ջուրը պիտի լինի կարկանդակների կեսին հավասար բարձրությամբ։

Ծածկել կափարիչով և միջին կրակի վրա եփել՝ մինչ պատրաստ լինելը։ Դա տևում է մոտ 15-20 րոպե։

Ստացվում է շատ համեղ տաք ուտեստ։

Հրաշալի սննդարար ընթրիք՝ ամբողջ ընտանիքի համար։

Բարի ախորժակ։

 

Сообщение Աղացած մսով և խմորով հրաշալի ընթրիք․․․պարզ և արագ, իսկ ամենակարևորը՝ շատ համեղ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->