>

Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Այս տարի հանգանակվել է աննախադեպ քիչ գումար՝ ժամը 4-ի դրությամբ մոտ 9.856.100 դոլար։Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար:2016 թ․ հանգանակվել էր 15 428 777 ԱՄՆ դոլար։ 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։


Ամենամյա հեռուստամարաթոնն և դրա ընթացքում հանգանակվող գումարը կարևոր ցուցիչներից է հասկանալու սփյուռքի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքի և վստահության վերաբերյալ։








Քոչարյանի զոհերը

Իրականում հանգանակված գումարը չափազանց քիչ է՝ հաշվի առնելով համայն հայության ներուժն ու հնարավորությունները եւ ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանի մեկուկեստարվա հայտարարություն-վստահեցումները, թե սփյուռքը հավատում է ՀՀ իշխանություններին։ Քանզի նոր Հայաստանում այլեւս արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, որ Հայաստանում այլեւս մենաշնորհներ չկան, Մարտի 1-ը բացահայտված է ու ՀՀ իշխանություններն էլ չեն «լափում» ամենամյա հեռուստամարաթոնին հանգանակված գումարները։ Չնայած Դաշնակցության վերջին օրերի ընդվզումն ինքնին հերքումն էր այն հայտարարությունների, որ վարչապետն անում էր սփյուռքի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին, այդուհանդերձ, համահայկական մարաթոնը իրականության արտացոլման թվային
պատկերն է։

Ստացվում է, որ Սփյուռքը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ավելի շատ էր հավատում, քան ժողովրդի վարչապետին, ով թքած ունի մարդու , իր քաղաքացու վրա, ում համարը մարդը միայն Հայաստանի հպարտ քաղաքացին է, ով կուրորեն է հավատում իրեն։ Իսկ, այ, ձմեռվա ցրտին տասն օր շարունակ ազգային արժեքների պահպանման համար բաց երկնքի տակ կռիվ տվող դաշնակցական երիտասարդներին բողոքը կարող է արհամարհել, անգամ ծաղրել ՝ սեռափոխվածի հրապարակային պաշտպանությունը ստանձնելով։


Ինչպես կարելի է ակնկալել աջակցություն մի իրավիճակում, երբ Հայաստանում բառի բուն իմաստով ստալինյան ժամանակաշրջանի մթնոլորտ է թեւածում։ Իշխանությունն առաջնորդվում է՝ «ով մեզ հետ չե, պիտի դատվի» սկզբունքով։ Երբեմնի համախոհը, վարչապետի կողմից պաշտոնի նշանակվածը ազատվելուն պես կարող է նույնիսկ տուն չհասնել եւ ԱԱԾ-ն գնա նրա հետեւից։



Այս մթնոլորտում ակնկալել, որ իշխանությանը պետք է գլխապտույտ աջակցություն ցուցաբերեին, կարող էին միայն անուղղելի ռոմանտիկները, որոնք լուրջ են ընդունում վարչապետի այն հավաստիացումը, թե սփյուռքում ծնկաչոք երկրպագում են իրեն։
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքված գումարը բարերար Քըրք Քըրքորյանն անձամբ կրկնապատկում էր իր միջոցներով։ Թե ինչպես էր դա հաջողվում երկրորդ նախագահին, խորհուրդ կտանք Նիկոլ Փաշինյանին գլուխը կախ գնալ եւ ճշտել Ռոբերտ Քոչարյանից՝ նրան բանտ ուղարկելու փոխարեն։ Եւ ընդհանրապես նրանից լսել այն մասին, թե ինչպես պետք է երկիր կառավարել, որ պետությունը զարգացենոլւ համար ոչ թե պետք է հետ նայել, հաշվեհարդար տեսնել նախկինների հետ, այլ միայն առաջ, ինչպես ժամանակին արեց Քոչարյանը իր նախորդի նկատմամբ։

Անի Սահակյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->