>

Ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա, նախօրեին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:
«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում», — նշել է Փաշինյանը:




Քոչարյանի զոհերը

 





 

 


 

Այնուհետև Փաշինյանը անդրադարձել է ՀԱՊԿ-ական պետությունների կողմից Ադրբեջանին զինելու թեմային:

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:



Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ-ական երկրներից՝ օրինակ Բելառուսի զենքի բիզնեսն Ադրբեջանի հետ, ինչպես նաև ՀԱՊԿ-ական ղեկավարների կողմից Ադրբեջանի նախագահին աջակցելու անթաքույց դրվագները, գալիս են ապացուցելու, որ Հայաստանին առայժմ չի հաջողվել ստանալ գործընկերներից, գոնե, հրապարակային մակարդակով լոյալություն:

Փաշինյանը դեռևս փորձում է գործընկերներին գոնե հրապարակայնորեն ուղերձ հղել: Նշանակում է, դեռ նրա համար ամեն ինչ այնպես չէ, ինչպես Հայաստանին կլիներ ձեռնտու: Ինչպես նաեւ՝ Փաշինյանը առիթը բաց չի թողել Ալիևին ուղերձ հղել՝ պատերազմի հնարավոր բռնկումը կանխելու համար:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->