>

Սատանան գոռում է` բռնե՛ք սատանային

Երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը «օրերից մի օր» զարմացրեց բոլորին, նույնիսկ իր թրաշամանուկներին` ծանուցեց, որ հանձնարարական է տվել ԱԱԾ-ին` «առանց կատակի, ամենայն լրջությամբ», ուսումնասիրել եւ պարզել «որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները», թվաց` «ժողընտիրի» հերթական բզիկներից` «վնուշկեքից» մեկն է։ Կամ հերթական անհամ կատակը` տափակ սրամտությունների շարքից, երբ ի՛նքը «սրամտում» է, ինքը` գնահատում իր անկրկնելի հումորի զգացումը, ինքն էլ` քահ-քահ ծիծաղում իր կատակի վրա։


«Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա խնդիր, պետք է պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»,-ավելացրեց նա` ասես զգալով իր ասածի ողջ անհեթեթությունը։








Քոչարյանի զոհերը

Համապատասխան պաշտոնյաներն էլ շտապեցին հաստատել` շեֆը իսկապես նման հանձնարարական տվել է, եւ խոստացան պարզել ու «սեղմ ժամկետներում» զեկուցել «արդյունքների» մասին. «Բարձրացվել է հարց` ուսումնասիրել եւ կոնկրետ պատասխան տալ, որովհետեւ քաղաքական ուժեր ու անհատներ կան, որոնք դրանով մտահոգված են, ու անհրաժեշտություն կա դրանք փարատելու»։


Հետո, երբ «շքահանդեսի հրամանատարը» զարգացրեց թեման` հրահանգեց հընթացս ճշգրտել «QR կոդի ու սատանայի կապը», հասկացանք, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։

Մտածեցինք` կարո՞ղ է QR ասելով` այլ բան կամ ա՛յլ մեկին նկատի ունի։ Օրինակ` այն մարդուն, ում ազատության մեջ տեսնելու մտքից անգամ մահու չափ սարսափում է. նրան, որ մեկուկես տարի է՝ ոչ մի կերպ հանգիստ չի տալիս` մղձավանջային երազի պես հետապնդում է ոչնչից վարչապետ դարձած մեր «հերոսին». նրա ուղեղի մորմոքն է, անանցանելի փորացավը, վախերի, ֆոբիաների, իրեն եւ իր անփառունակ կառավարման «անվտանգությանն» սպառնացող մարտահրավերների մարմնավորողը։



Նույն Ռոբերտ Քոչարյանին, որին «վնասազերծելու» համար պատրաստ է զոհաբերել արդարադատության համակարգը եւ Սահմանադրական դատարանը, սպառնալիքի տակ դնել ֆինանսական համակարգի կայունությունը` փաստացի վերացնելով բանկային գաղտնիք ասածը, հասարակությունը բաժանել հակամարտող ճամբարների, փչացնել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ… Մի խոսքով` ոչնչացնել ամեն ինչ, որ այս կամ այն կերպ խանգարում է կյանքի կոչել Քոչարյանին «հուսալիորեն փակելու» սեւեռուն գաղափարը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->