>

 

Հրանուշ Հակոբյանը հեղինակային իրավունք կպահանջի Նիկոլ Փաշինյանից


20:05 — 30/նոյեմբերի/2019








Քոչարյանի զոհերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր հայերին ամսական 10-հազարական դրամ փոխանցել հիմնադրամին և ստեղծել համահայկական բյուջե: «Պակմանական ասած, եթե մեզ անհրաժեշտ է 1000 դոլար, ապա մենք պետք է ոչ թե մեկ հոգու գտնենք, ով կտա մեզ այս 1000 դոլարը, այլ պետք է գտնենք 1000 հոգու, ով կտա 1 դոլար»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով` եթե աշխարհում ապրող 10 մլն հայերի թեկուզ կեսը` 5 միլիոնը ամսական 20 դոլար կամ տարեկան 200 դոլար փոխանցի Հայաստանին, ապա մենք կունենանք համահայկական հզոր բյուջե: Նա առաջարկում է դա անել «մարտահրավերի» միջոցով. յուրաքանչյուր ոք սկսելով փոխանցում է 10 հազար դրամ, մարտահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին մարտահրավեր են նետում ևս երեքական հոգու և այդպես շարունակ: Փաշինյանը նշել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից ավտոմատ կերպով 10 հազար դրամ է փոխանցվելու հիմնադրամի հաշվին և մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին՝ կոչ անելով ամսական մոտ 20 դոլար փոխանցել:
Եթե հիշում եք սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ժամանակին կոչ էր անում սփյուռքահայերին, որ բերեն ամեն մեկը 1000–ական դոլար ավանդ դնեն հայաստանյան բանկերում, որպեսզի ՀՀ բանկային կապիտալն աճի, դրանից և’ պետությունն ու տնտեսությունը կշահեին, և’ իրենք` մեր հարենակիցները: «Քննադատելը ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները: Եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն, բարի եղե՛ք, օգնե՛ք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, եւ մարդիկ չգնան»,- ի պատասխան աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի՝ իշխանություններին ուղղված քննադատության` այն ժամանակ ասել էր տիկին նախարարը:


Կարծես թե ընդունելով, որ սփյուռքահայերի մտահոգություններն առ այն, որ ներդրումները Հայաստանում, մեծի մասամբ, հասցեատերերին չեն հասնում կամ նպատակին չեն ծառայում, երկրի դարդուցավով տառապած նախարարը մի բան էլ ընդառաջում է և հրահանգում, որ փողերը «իրենց» չտան, այլ՝



«Թող դրսում ապրող մեկ միլիոն հայ մարդ, Հայաստանում հազար դոլար հաշվի համար բացի բանկում, մե՛զ փող չտա, բանկո՛ւմ փող դնի: Ես նկատի ունեմ՝ բոլորը, ով հնարավորություն ունի հազար դոլար՝ իր հաշվի վրա, չտա Հայաստանին, այլ դնի բանկում: Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա»,- ասել էր Հրանուշ Հակոբյանը:

Նրա այդ հայտարարությունը, սակայն, սվիններով ընդունվեց. բոլորը` և’ սփյուռքում, և’ հայրենիքում քննադատեցին, թե ինչ իրավունքով է նախարարը նման պահանջներ դնում սփյուռքի մեր հայրենակիցների վրա: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը վերցրել է Հրանուշ Հակոբյանի գաղափարը, փոքր-ինչ ձևափոխել ու ներկայացնում է իբրև սեփական սուպեր գաղափար: Հրանուշ Հակոբյանի կոչից հետո որևէ մեկը Հայաստանում 1000 դոլարի հաշիվ չբացեց, մնում է տեսնել` Փաշինյանի կոչից հետո քանի՞ հոգի է ամսական 20 դոլար փոխանցելու Հայաստանին:
Անկախ այս ամենից, սակայն, Հրանուշ Հակոբյանը որպես գաղափարի հիմնադիր, շատ հանգիստ կարող է հեղինակային իրավունք պահանջել Նիկոլ Փաշինյանից:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->