>

Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները կամ իշխանության ղեկին նստածը իմ թշնամին է
Հայաստանի վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է. դա վերաբերում է թե տնտեսական ու սոցիալական ծրագրերին, թե արտաքին ու ներքին քաղաքականությանը, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում այսօր հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Այն թվերը, որ հեռուստատեսության էկրաններին տեսնում եք, իրականությանը չի համապատասխանում:  Ղարաբաղի հարցով էլ ոչ թե տարել են փակուղի, այլ կա թաքուն մեկ ծրագիր, որի մասին իմ հարցազրույցում ասել եմ: Տողատակերը չեմ բացել, հասկացողը հասկացել է, թե ինչ եմ ասել: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները կամ իշխանության ղեկին նստածը իմ թշնամին է, իմ թշնամին են նրանք, որոնք հակահայ, հակաղարաբաղյան, հակապետական ծրագրեր կփորձեն կյանքի կոչել: Դա վերաբերում է նաեւ Արցախի ղեկավարին՝ իր բոլոր իշխանավորներով»,-ասաց Բալասանյանը:

Իր ելույթի վերջում նա հայտարարեց. «Ես տրամադրված եմ վճռական, համոզված եմ՝ հաղթելու ենք ոչ միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, այլեւ Ղարաբաղի հարցում»:




Քոչարյանի զոհերը

Համագումարում միաձայն որոշում կայացվեց Վիտալի Բալասանյանին առաջադրել Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականին կայանալիք ընտրություններում:





Հիշեցնենք, որ Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի վերջին:


 

 



 

https://www.youtube.com/channel/UC-WYKDEFRAoqMrFZIlSCmbg

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->