>


 








Քոչարյանի զոհերը

 


 

Կենսագրություն



1954 թվականի օգոստոսի 31 — ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզիՍտեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[4]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։
1971 թվական — սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։
1972-1974 թվականներ — ծառայել է խորհրդային բանակում։
1977-1982 թվականներ — սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտիէլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
1980 թվականից — տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզիի կոմերիտական և կուսակցական մարմիններում։
1988 թվականի փետրվարից — եղել է Արցախյան շարժմանքաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
1989 և 1990 թվականներ — ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1991 թվական — ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1992 թվականի օգոստոս — երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
1994 թվականի դեկտեմբերի 24 — ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
1997 թվականի մարտի 20 — Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1998 թվականի մարտի 30 — արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
2003 թվականի մարտի 5 — 2008 թվական — Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->