>

Վարչապետ ջան, ինձանից լավ գիտեք, մեր ժողովրդին ամեն ինչ քիչ է:
Միևնույն ժամանակ ուզում ենք ամեն ինչ և միանգամից, ընդ որում՝ դրա համար մենք պիտի ոչինչ չանենք, ուղղակի ունենանք:
Բայց երբ այդ հրաշքն էլ տեղի ունենա և ոչինչ չանելով ունենանք ամեն ինչ, միևնույն է, մեզ համար քիչ է 

 

 




Քոչարյանի զոհերը

 


 





Օրինակ՝ երբ նախկին քաղաքապետերը ուղղակի կաշառքով էին տալիս շինթույլտվությունները, դա մեզ բավարար էր, բայց երբ այսօրվա քաղաքապետը Երևան քաղաքի անունից նվեր է ընդունել Կամազներ, դրանք գրանցել քաղաքապետարանի անունով, նախկինների պես իրենց տուն տանելու փոխարեն ծառայեցնում է քաղաքի մաքրմանը, մեզ քիչ է, մենք դժգոհ ենք, քաղաքապետը պիտի հրաժարական տա, որովհետև այդքան «հիմար» է, որ Կամազները տուն տանելու փոխարեն, քաղաքին և ժողովրդին է ծառայեցնում:
Նախարարները նույնպես պետք է հրաժարական տան:

 

 


 

 

Նրանք այնքան «հիմար» են, որ աշխատավարձով են ապրում: Այ նախկինները 600. 000 դրամ էին ստանում, բայց մի տարում 20 միլիոն դոլար հետ էին քցում, իսկ այս «հիմարները» փողի վրա նստած, միայն աշխատավարձի հույսին են մնացել:
Վարչապետ ջան, չե՞ք գտնում, որ միայն աշխատավարձով ապրող նախարարը մեզ քիչ է և դա «ժողովրդավարության» սկզբունքներին դեմ է:
Օրերս խմբակային նամակ եմ ստացել Քրեակատարողական ծառայության աշխատակիցներից, բողոքում են, որ իրենց արտաժամյա աշխատեցնում են, բայց չեն վճարում, խնդրել էին որ հասցնեմ բողոքը Ձեզ:
Հիմա նստած մտածում եմ, եթե նախարարը օրը 14 ժամ աշխատում է և մենք դեմ ենք, որ նրա աշխատավարձը բարձրանա, ապա ինչու՞ պետք է բարձրանա հավելյալ աշխատող աշխատակցի աշխատավարձը, սա էլ է «ժողովրդավարության» սկզբունքներին դեմ:
Մեր ժողովրդին այդպիսի աշխատողներ պետք չեն, մեզ դա քիչ է, մեզ պետք է, որ նրանք ստանան 80. 000 դրամ և թքած ունենք, որ կգողանան ամսական մի քանի միլիոն:
Անկեղծ ասեմ, Վարչապետ ջան, Դուք էլ մեզ շատ էք, գրեթե երկու տարի է ո՛չ Մոնակո գնացիք, ո՛չ կազինո խաղացիք, ո՛չ մի բիզնեսի մեջ փայ չմտաք, երկու տարվա մեջ մի մարդ չսպանեցիք, բարև Նիկոլ բառի համար:
Չէ մեզ Ձեզ պես վարչապետ պետք չի, Դուք էլ էք քիչ մեզ համար:
Ո՛չ փող էք վերցնում, ո՛չ ծանոթ է մոտներդ աշխատում, ո՛չ տենդերից ատկատ ունեք, Ձեր այդ պահվածքով արժեզրկել էք հայկական բիզնեսը, Զեզ ո՞նց է թվում միայն օրինական ցույց տրված 4 տոկոս շահույթով պիտի ապրենք, միթե պարզ չի դա քիչ է մեզ համար:
Հիմա կասես ելքը որն է:

 



 

 

 

Ասեմ: Ելքը պարզ է և գրված է դեռ շատ վաղուց ժողովրդական բանահուսության մեջ:
«Իմ դարդը քիչ էր, հարևանս էլ մեքենա գնեց»
Այս մտածելակերպը պիտի փոխվի: Սեփական կյանքը թողած, ուրիշի կյանքով ապրելու մտածելակերպը պիտի փոխվի:
Եթե սա չփոխվի, ուզում եք ասֆալտ փռեք, ուզում էք ասֆալտին փռեք, միևնույն է, ոչինչ չի փոխվի, որովհետև մեզ ամեն ինչ քիչ է:
Հարգանքներով՝

Արտակ Գալստյան

https://www.facebook.com/artak.galstyan.399?epa=SEARCH_BOX

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->