>

Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիեւի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլեւի դեմ, հայտնում է obozrevatel.com-ը:




Քոչարյանի զոհերը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սեւ գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլեւի 3-ամյա որդին: Փոքրիկը մահացել է:





Միջադեպը տեղի է ունեցել Տոլստոյի եւ Տարասովսկու փողոցների խաչմերուկում:

Հաղորդվում է, որ պատգամավորը վարձակալել է մեքենան:


Կիեւում հանցագործներին գտնելու համար հատուկ գործողություն է իրականացվում:



Վյաչեսլավ Սոբոլեւն ուկրաինացի տնտեսագետ է, գործարար: Նա հանդիսանում է «Մարիո» գիշերային ակումբի սեփականատերը:

Նշվում է, որ Սոբոլեւը 5 երեխաների հայր է:

Տեսանյութը ստորև.

Сообщение Պատգամավորի փոխարեն սպանել են նրա 3-ամյա որդուն. Նոր մանրամասներ տեղի ունեցած մահափորձից появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->