>

Ռուսաստանի Զաբայկալիե երկրամասում ավտոբուսի կամրջից ընկնելու հետևանքով 20 մարդ է զոհվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված աղբյուրը: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 




Քոչարյանի զոհերը

 





 

 


Երկրամասի ղեկավարությունը հաստատել է 19 մարդու մահը: Եվս 21-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են երկրամասի իշխանությունները՝ վկայակոչելով Զաբայկալիե երկրամասի ԱԻ վարչությանը: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսում եղել է 44 մարդ: Դեպքի վայր են մեկնել սանավիացիայի երկու ուղղաթիռներ՝ բժիշկների խմբերով: Տուժած ուղևորները տեղափոխվել են Ներչինսկ և Սրետենսկ քաղաքների կենտրոնական շրջանային հիվանդանոցներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «անվտանգության պահանջներին չբավարարող ծառայություններ մատուցելը, ինչը հանգեցնում է երկու կամ ավելի անձանց մահվան անզգուշության հետևանքով» հոդվածով: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

 

 



 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->