>

Կյանքի բոլոր դրական փոփոխությունները կանայք սկսում են արտաքին ձևափոխություններից:

Այսօր ձեզ համար ունենք լավ նորություն:  Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես բացացնել մազերի երանգը տնային պայմաններում՝ առանց քիմիական միջամտությունների: Ջրածնի պերօքսիդը հայտնի էր դեռ մեր տատիկներին: Այսօր այն արդեն  վաղուց անցյալում է:  Ահա ինչպես թեթև բացացնել մազերը դարչինի օգնությամբ:

Ինչպես բացացնել մազերի գույնը դարչինի օգնությամբ.




Քոչարյանի զոհերը

Բուրավետ այս համեմունքը ոչ միայն բացացնում է մազերի գույնը, այլև տալիս է նրան փայլ, դարձնում մետաքսե և ամրացնում արմատները:





Զգուշացում:  Այս խառնուրդը պետք է երկար պահել մազերին, այնպես որ պետք չէ քսել այն մազարմատներին:

Բաղադրիչներ

3 ճ/գ աղացած դարչին
1 բաժակ մազերի համար նախատեսված կոնդիցիոներ
2 ճ/գ մեղր


Օգտագործումը

Խառնեք բոլոր բաղադրիչները կերամիկական ամանի մեջ՝ խառնելով փայտե կամ սիլիկոնե գդալով:

Լվացեք մազերը, թողեք մի փոքր չորանա և սանրով բաժանեք մի քանի մասի:

Հերթով, յուրաքանչյուր առանձին վերցված մազափնջի վրա քսեք այս խառնուրդից՝ ինչպես ներկելու ժամանակ և տարածեք: Ավարտելով բոլորը՝ հագեք ցնցուղի համար նախատեսված պոլիեթիլենային գլխարկ և փաթաթեք սրբիչով:



30 րոպեից հանեք  սրբիչը և թողեք խառնուրդը գլխին  3–4 ժամ կամ ավելի շատ՝ կախված նրանից, թե որքան բաց եք ցանկանում լինի մազերի գույնը:

Լվացեք մազերը տաք ջրով:

Այս դիմակից հետո մազերը դառնում են 2 երանգ բաց: Ավելի ուժեղ արդյունք ստանալու համար հարկավոր է վերցնել 3-4 ճ/գ դարչին: Պրոցեդուրան կարելի է կրկնել այնքան հաճախ, որքան կուզեք:

Միակ հակացուցումը՝ ալերգիան է մեղրից և դարչինից:
Ինչպես տեսնում եք նոր կերպար ստանալու և ավելի երիտասարդ տեսք ունենալու համար պարտադիր չէ օգտագործել քիմիական գունաբացող միջոցներ:

Պատմեք այս մասին ձեր ընկերուհիներին՝ կիսվելով այս կարևոր նորությամբ:

Ուշադրություն: Ցանկացած տնական միջոց կիրառելու դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ, համոզվեք, որ այն անվտանգ է ձեր առողջության համար:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->