loading...

Արման Սահակյանը եւս լքեց ՀՀԿ խմբակցությունը

ՀՀԿ խմբակցությունը լքեց եւս մեկ պատգամավոր: Քիչ առաջ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ դուրս է գալիս խմբակցությունից եւ գործելու է որպես ազատ պատգամավոր:

loading...

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից եւ այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների եւ Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա եւ առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջին:

Մինչ այս ՀՀԿ խմբակցությունը լքել էին Շիրակ Թորոսյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...