>

«Այս մեղադրանքը ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի և, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կապված է արցախյան խնդրի հետ, այսօր Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն է, Լավրովի քավորությամբ, սպասվում է համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ինչ-որ հայտարարություն, այդ մասին երեկ Լավրովն անձամբ էր հայտարարել»,-անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։


 








 


 

 



Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախի շուրջ գործընթացները անասելի արագացել են եև սա կոնկրետ միտված է մարդկանց «զբաղեցնելու», որ անեն իրենց մութ գործարքը։

«Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը մի օր սրանք պիտի անեին, և վստահ էի, դա պիտի լիներ այն պահին, երբ Արցախի հարցում կկոնկրետանան մութ գործարքը: Ես համարում եմ, որ մեր հասարակությունը պիտի շատ զգաստ լինի, այստեղ Արցախի հարցն է։ Սերժ Սարգսյանը բազմիցս է ասել, ոչ մեղադրանքից է վախենում, ոչ էլ ձերբակալվելուց, նժարին դրված է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը։
Հարցին՝ արդյոք սա կապված է Սարգսյանի զագրեբյան ելույթի հետ, նա պատասխանեց.« Ինչ վերաբերում է զագրեբյան ելույթին, այո, ՀՀ երրորդ նախագահը վտանգը տեսնում է և զգուշացրեց ի լուր աշխարհի և ի լուր ՀՀ թավշիստ-պոպուլիստների՝ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք բոլորս պիտի անասելի լրջանանք եւ սթափ լինենք․․․»։
http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->