>

Բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը դարձյալ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։




Քոչարյանի զոհերը

«Իմ որդուն սպանել են 2018 թվականի մայիսի 6-ին։ Իմ հետ հեռախոսզրույցի ընթացքում են սպանել, ես իմ երեխայի կանչող ձայնը լսել եմ։ Բայց մահը որակվել է որպես ինքնասպանություն»,- այս մասին նշեց Պողոսյան Արմենուհին, ում որդին՝ Թորոսյան Լևոնը, զոհվել է զինվորական ծառայության ընթացքում՝ խաղաղ պայմաններում։





Մոր մոր խոսքով, որդու դիազննմանը ներկա է եղել նաև իր ամուսինը. «Սեռական օրգաններն ամբողջովին վնասված են եղել։ Իմ որդու գործը քննչական մարմինները տեղափոխել են ԱԱԾ, որտեղ սպանության գործը որակում են որպես ինքնասպանություն։ Էդ պահին, որ ես իմ որդու հետ խոսում էի, երեխեն որ գոռաց՝ մամ, մամ, ես ասեցի Լև ջան, ինչի՞ ա ձայնդ խորքից գալիս, հեռախոսը դեռ միացված էր։ Ես վստահ եմ, հեռախոսը մարդասպաններից մեկն ա անջատել։ Ինքը միշտ բողոքել ա գումարտակի կապիտան Դավիթ Մկրտչյանից։ Մի անգամ որդուս հարվածել ա, մենք զանգել ենք իրեն, զանգերի վերծանումները կան։ Ինքը վախկոտի պես պատասխանել ա, որ չի հարվածել, ականջն է ոլորել։ Դրանից հետո սկսում ա ճնշել ու նվաստացնել իմ երեխուն։ Որդիս միշտ ասել ա, որ անասուն տեղ ա ու անընդհատ էդ տականքի անունն էր տալիս։ Էդ սպանության օրը մենք իմ որդուն խոստացանք, որ գումարտակը կփոխենք։ Ուզում եմ նշել, որ նույն զորամասում Արմավիրի մարզից 3 զինվոր են սպանել 2016, 2017 և 2018 թվականներին, բոլոր դեպքերն էլ որակվել են որպես ինքնասպանություն»։

2010թ. մարտի 15-ին զորամասում` պարանի միջոցով երկաթե ձողից կախված վիճակում հայտնաբերված Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադադյանի խոսքով, ներկայիս և նախկին գլխավոր դատախազների «թաթերը» շաղախված են խաղաղ պայմաններում զինվորների սպանության մեջ։


«Մենք պահանջում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, և հանդիպմանը ներկա գտնվեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, որ տեսնենք՝ ինչ պարզաբանում են տալիս իրենք՝ մեր քրեական գործերով։ Երբ Փաշինյանը նոր ընտրվեց վարչապետ, ինքը մեզ շատ կարճ ժամանակով ընդունեց և ասեց, որ հանձնարարականներ կտա, կհետևի մեր գործերին, այս գործերն անպայման կքննվեն և իրավական գնահատական կստանան։ Բայց զինվորների սպանությունները չեն բացահայտվում, իսկ այդ անպատժելիությունը բերում ա նոր սպանությունների։ Այ, անցյալ օրն էլ էն եզդի երեխու սպանությունը եղավ։ Այո, հալալ ա էդ եզդիներին, որ միավորվեցին, կանգնեցին ԱԺ-ի դիմաց և ասեցին, որ երեխուն մորգից չեն տանի, մինչև իրենց պիտակը վրայից չհանեն։ Եվ հիմա բոլորը պիտի ոտքի կանգնեն և ասեն՝ վերջապես բանակը մաքրեք կեղտից։ Հերիք եղավ, առանց էդ սպաների էս սպանությունները չեն լինի, ես չեմ հավատում, որ զինվորն ա զինվորին սպանում»,- նշեց Նանա Մուրադյանը։



2007 թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրն էլ նշում է, որ որդու սպանության քրեական գործի ընթացքում երեք գլխավոր դատախազ է փոխվել, սակայն բոլոր դեպքերում էլ քրգործը նույն ընթացքն է ունեցել։

«2016 թվականին մենք հանդիպել ենք Արթուր Դավթյանին, և ես նրան հարցրի, թե որդուս սպանությունից 9 տարի անց կարո՞ղ է գործը բացահայտվել, նա ինձ ասաց՝ տիկին Գոհար, իրեղեն ապացույցներն արդեն ոչնչացել են և դրանց արժանահավատությունը կորել է։ Հիմա, եթե բացել են 2008 թվականի «Մարտի մեկի» գործը, ի՞նչ ա եղել 2007 թվականի էս զինվորի գործը։ Թե դա կոդավորել, դրել են մի կողմ, դրաց վրա վերից վար գումար են աշխատել»,- նշում է Տիգրան Օհանջանյանի մայրը։

Сообщение Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում են սպանել, ես իմ երեխայի կանչող ձայնը լսել եմ. մահացած զինծառայողի մայր появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->