>

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի ռոմանտիկ լավատեսներ, չի՛ կարող դաշնակցությունն ինքնամաքրվել իր 19-րդ դարական կանոնադրությամբ։ Էս կուսակցության անդամները 21-րդ դար են հասել ու մինչեւ հիմա մաուզերի վրա են երդվում։ Հասկանու՞մ եք՝ մաուզերի՛։

 

 

 




 


Մինչեւ հիմա դրանց դրոշի վրա գրված է՝ մահ կամ ազատություն։





Հասկանու՞մ եք՝ մա՛հ։

 

 

 

Էդ «մահ»-ի տակ լավատես ռոմանտիկներդ կարող եք հասկանալ ինքնազոհաբերում, բայց էս կուսակցության պատմությունը նայեք՝ իրենք զոհաբերում են նրանց, ովքեր իրենց գաղափարակիրը չեն, իրե՛նց պես չեն մտածում։

Իրենք երբեք չեն էլ թաքցրել, որ դա իրենց պատժելու ձեւն է «դավաճաններին»։

Ի վերջո, էս աշխարհում ոչինչ հավերժ չէ, կուսակցություններն՝ առավել եւս։


Ընդունեք վերջապես, որ էս կուսակցության պարագլուխները մշտապես առանձնահատուկ քնքշանքով են վերաբերվում բռնակալներին ու մարդասպաններին։

 

 

 

 

Վկան՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը։



Առաջին քայրեր անող Հայաստանի իշխանության դեմ պայքարում էին ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ էնպիսի կատաղությամբ, կարծես իրենք էին ղեկավարել 88-ի Շարժումը, մեկ էլ ուղղաթիռով եսիմովքեր այլ երկրից եկան ու իրենց ձեռից խլեցին առաջամարտիկի դրոշը։ Այնինչ՝ ճիշտ հակառակն է եղել։

Ու մեկ էլ Ռոբիկն եկավ, սրանց սրատես աչքը կուրացավ. էլ ոչ անարդարություն էին տեսնում, ոչ թալան, ոչ տասնյակ քաղաքական սպանություններ, ոչ էլ քաղբանտարկյալներ։

 

 

 

Եկավ էսօրվա իշխանությունը, նորից կատաղեցին։ Որովհետեւ էս իշխանության մեջ մարդասպանի հակում ունեցող չեն տեսնում։

Իրենք միայն արյան հոտի շուրջն են հավաքվում։

Վե՛րջ»։

 

 

 

http://armenia-usa.site/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->