>

Ձմռան ամենամեծ խնդիրն էլեկտրաէներգիայի բարձր վճարներն են: Մարդիկ ցանկանում են տաքանալ, սակայն չեն ցանկանում շատ վճարել:
Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կարելի է տաքացնել բնակարանը և խնայել էլեկտրաէներգիան:

1. Փակեք բոլոր պատուհանները և համոզվեք, որ ոչ մի տեղում անցքեր չկան: Սա կապահովվի օդի ջերմաստիճանի բարձրացումը:




Քոչարյանի զոհերը

2. Պատուհանների վարագույրների փոխարեն օգտագործեք լոգարանի վարագույրներ: Դրանք կլանում են արևի ճառագայթներն ու թույլ չեն տալիս, որ ցուրտ օդը ներս մտնի:





3. Դրանց զուգահեռ նաև ծանր վարագույրներ կախեք, դրանք կխթանեն տան օդի ջերմաստիճանի բարձրացումը:

4. Դռների ներքևի հատվածները փակեք: Սա թույլ կտա, որ տաք օդը դուրս չգա բնակարանից:

5. Որքան հնարավոր է, շատ արևի լույս թողեք տան մեջ: Այսպես կտաքացնեք ներսի օդը:


6. Փակեք այն սենյակը, որը չեք օգտագործում: Խնայեք տան տաքությունը:

7. Տան ներսում գորգ ունեցեք: Գորգը ոչ միայն հարմարավետություն է ստեղծում, այլև տաքություն է ապահովում:

8. Առաստաղը ևս տաքացնելու կարիք կա: Այն կարող եք որևէ հաստ կտորով պատել:

9. Ուտեստներ պատրաստեք: Պատրաստման ընթացքում վառվող գազը կտաքացնի բնակարանը, իսկ համեղ սնունդը կուրախացնի տան անդամներին:



10. Տանը մոմեր վառեք: Դրանց որոշակի քանակությունը ևս կարող է տաքացնել բնակարանը:

11. Վառեք լույսերը: Այս մեթոդը լավ է աշխատում հատկապես երեկոյան:

12. Տաք ըմպելիքներ օգտագործեք:

13. Հաստ ու տաք հագուստ հագեք:

Сообщение Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->