>

 

 




Քոչարյանի զոհերը

 





Ես վաղուց եմ ասել, որ դեպքերի նման շարունակության դեպքում մենք ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին կտեսնենք կալանքի տակ, այլև՝ Սերժ Սարգսյանին, Արցախի նախկին-ներկա նախագահներին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ հնարավոր է Արցախի հարցում այնպիսի սցենար զարգանա, որի հետևանքով որոշվի կալանավորել Սերժ Սարգսյանին:


ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանի կարծիքով էլ՝ այս իշխանության նպատակն է մինչև վերջ սևացնել նախկիններին. «Ես միշտ ասել եմ՝ ինձ համար կան սիմվոլներ: Կալանավորել նախկին նախագահին, դա նույնն է, ինչ կալանքի տակ վերցնել պետականությունը»:

Անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի վերջին հայտարարությանն առ այն, որ նա ցանկանում է մուղամ լսել Արցախում, որին արձագանքել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ասել է, որ Աննա Հակոբյանի ընդհանուր հայտարարությունում խնդրահարույց կետեր կային: Ըստ նրա՝ Աննա Հակոբյանն իր խոսքում միտումնավոր չշեշտեց, որ խախտումների մեղավորը ադրբեջանական կողմն է:

Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ Աննա Հակոբյանը պարզապես Նիկոլ Փաշինյանի կինն է, ով ասում է բաներ, որոնք Նիկոլ Փաշինյանը պետք է ասեր. «Աննա Հակոբյանը շարունակում է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը: Միանում եմ Աննա Հակոբյանի հրավերին, և Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ՝ մուղամ լսելու, բայց նաև հայկական-ժողովրդական երգեր էլ պետք է լսենք»:



Խոսրով Հարությունյանն էլ նշում է, որ Աննա Հակոբյանի խոսքի նպատակն այլ է: Նա պարզապես ուզում է ցույց տալ, որ ինքը խաղաղության կողմնակից կին է:

 

 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->