>

Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, թե կարող է ինձ «ստիպել», որ ես չներկայացնեմ կամ խուսափեմ իմ դիրքորշումներից ու կարծիքներիցՈրևէ մեկի մտքով չանցնի, թե պատվիրված հոդվածներ գրելով կարող է հուզմունք և ալեկոծում առաջացնել իմ մեջ։ Դա այլևս անցյալում է… Իսկ որ ոմանց հուզմունք եմ պատճառել և իմ մասին հիշում են, գերազանց է, քանի որ ես խփել եմ նշակետին…
Այն, որ ես եղել եմ ԱԺ պատգամավոր, դա փաստ է։ Այն, որ մեծ համակրանք եմ ունեցել և ունեմ Աշոտ Նավասարդյանի և Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ, դա ևս անվիճելի է։ Իմ կապը ՀՀԿ֊ի հետ պայմանավորված է եղել բացառապես Անդրանիկ Մարգարյանի անձով… Ես շինարարի ընտանիքից սերված մարդ եմ, ում համար ազնվությունը, առավել է ամեն ինչից… ՀՀԿ համամասնական ցուցակով երկրորդ անգամ պատգամավոր ընտրվել եմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հորդորով և ջանքերի շնորհիվ (ես միլիոններ չունեի)։

 

 




 


 





Մարտի 1֊ի հետ կապված… Ողջ հասարակությունը, այդ թվում ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները 2008թ. մարտի 1֊ի իրադարձություններին իրազեկ էին բացառապես պաշտոնական լրահոսից։ Հետագայում պետք է պարզվեր, որ հասանելի էր, այն ինչը որևէ աղերս չուներ ճշմարտության հետ… Իսկ ինչ ներկայացվել է պաշտոնական լրատվությամբ բոլորին է հայտնի… Այդ նույն թերթը թող թերթի այն ժամանակվա ոստիկանության պաշտոնական լրահոսը և հարբած ցուցարարների մասին լիքը ինֆորմացիա կհավաքագրի։ Մինչդեռ ավելի լավ է լինել հարբած ցուցարար, քան թմրամոլ և խաղամոլ երկրի կառավարիչ, առավել ևս բռնապետ։ Սա նաև հոդվածի պատվիրատուն պետք է հաշվի առներ, բայց կարծում եմ դեռ թմրադեղերի ազդեցության տակ են։

Ժամանակն ամեն ինչ և յուրաքանչյուրին բացահայտում է ճշմարտությունը… Ես իմ մեջ բացահայտել եմ այն… և ուզում եմ այդ նույն թերթի հովանավորներին և պատվիրատուներին պարզապես հորդորել, որ իրենց աչքերը լայն բացեն և ականջները մաքրեն կեղտից։

 

 


 

 

Այդ դուք էիք բոլորիս «համոզել», որ Ազատության հրապարակում գտնվող ցուցարարները հարբեցող և թմրամոլ մարդիկ են…
Այդ դուք եք շատերին «օգտագործել» ձեր կեղտոտ իշխանությունը պահելու համար… բայց հաստատ, ոչ ինձ…Իմ նման մարդիկ, ոնց եկել են, այնպես էլ ազնիվ հեռացել են, որովհետև ես միշտ եղել եմ ըմբոստ անարդարության նկատմամբ։ Եթե անգամ մի հարցում սխալվել եմ՝ հպարտություն ունեցել եմ ընդունելու իմ սխալը։ Բայց, մեկընդմիշտ հիշեք, անհարգելի բորենիներ, իմ գործունեությունից ոչ ոք չի տուժել, առավել ևս մարդիկ չեն սպանվել։
Հ.Գ. Ինքս եմ հրաժարվել ԱԺ պատգամավորի մանդատից և այդ մասին հայտնել խմբակցության ղեկավարին։ Ես իմ գործունեությունը պետք է շարունակեի մասնագիտական ոլորտում։ Ինձ առաջարկ է արվել աշխատել մասնագիտական ոլորտում և ես նշանակվել եմ դատախազի պաշտոնում՝ դրանով մեկընդմիշտ հեռացել քաղաքականությունից։ Իսկ իմ զբաղեցրած պաշտոնի համակարգումն հեռու է եղել կոռուպցիոն ռիսկերից…

>
եղափոխությունն այս երկրում ծայրահեղ անհրաժեշտություն էր… սոսկ այն պարզ պատճառով, որ ոմանք այլևս չթափառեին բադեն֊բադեններում և մոնտե֊կառլոներում թմրադեղերի ազդեցության տակ միլիոնավոր դոլարներ տանուլ չտային… ազատագրված Հայրենիքի հողերը չանվանարկեին, զոհվածների ծնողներին չարհամարհեին և որ այսօր հացին կակա ասեին, ոչ թե թերթերում հոդվածներ պատվիրեին…



Նիկոլ Փաշինյանին հարգում եմ այն պարզ պատճառով, որ ձեր նմաններին փռեց ասֆալտին և ձեզ համար բացեց դժոխքի դուռը։ Հարգում եմ Փաշինյանին, քանի որ մարդկանց ուժ տվեց, լույսի, հավատի և հույսի ճանապարհ բացեց։

սկ ինչ վերաբերվում է պաշտոնին, ես այն միշտ ունեցել եմ արյունոտ բորենիներ… ես երբեք չեմ հրաժարվել մարդ լինելու և մարդ մնալու պաշտոնից… իսկ ձեր տված «պաշտոնը» ինձ ու իմ ընտանիքին միայն ցավ է պատճառել։ Այո’, լինել ձեզ հետ և ձեր կողքին մեծ անպատվություն է, միանգամայն ճիշտ եք… ես եղել և մնում եմ այն ժողովրդի կողքին՝ ով երիտասարդ տարիքում ինձ վստահեց ԱԺ պատգամավորի մանդատը…

Հ.Գ Եվ հիշեք նաև… Արմեն Դանիելյանը երբեք ու երբևիցե չի նահանջի ո’չ իր խոսքից, և ո’չ էլ կարծիքն արտահայտելուց. ինչ ասել եմ՝ ուժի մեջ է… դուք կարծել եք, թե այս երկիրը ձեր սեփական բոստանն է, իսկ ժողովուրդը ձեր ստրուկը… Այս հարցում դուք հաստատապես սխալվել եք…Մնացյալը հաջորդիվ… տող առ տող…<

 

 

 

http://myhayinfo.ru/

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->