>

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպմանը մասնակցած անձինք ոչ մի կապ չունեին Աբու Դաբիի թագաժառանգ շեյխի հետ, ինչպես ներկայացել էին, ասել է. «Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ է եղել, թագավորի տղա է եղել, հորեղբոր տղա է եղել, մորքուրի մարդ է եղել. էդ մարդիկ եկել էին 2 մլրդ դոլարի ներդրում անելու»:

 

 




 


 





«ՉԻ». Ամենահետաքրքիրն այն է, որ Գևորգ Պետրոսյանը սա մուննաթով ասում էր լրագրողներին: Մինչդեռ մուննաթի հասցեատերը պետք է Գագիկ Ծառուկյանը լիներ, որը՝ «Յոժի» խոսքերով, ծնգլըհան արեց էս մի շաբաթը Դուբայի շեյխ, Դուբայի շեյխ ասելով: Հիմա ո՞վ է մեղավոր, որ Ծառուկյանը ճիշտ չի ասել: 

 

 

 


 

 

Կամ՝ այդ ի՞նչ գործարարներ են, որոնք պատրաստ են 2 մլրդ դոլարի ներդրումներ անել, բայց չգիտես ինչի, խաբում են, թե շեյխի ներկայացուցիչներ են: Հիմա էլ, երբ աշխարհով մեկ խայտառակ եղան, թե բա՝ կապ չունի, թագաժառանգ է, թե՝ մորքուրի մարդ: Դե իհարկե, ձեր համար ընդհանրապես ոչ մի բան ոչ մի կապ չունի: ԲՀԿ-ում ընդհանրապես կապ չունի, մարդը խելք ունի, թե՝ ոչ: Կարևորը՝ կաշվի հաստությունն է:



 

 

 

 

 

http://armenia-usa.site/

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->