>

ՈՒզում եմ ձեզ պատմել մի շատ ցավալի և տխուր պատմություն, որը հիմա էլ հիշելիս մարմնովս դող է անցնում:
Երկու օր առաջ ընկերուհիներիցս մեկը պատմեց ինձ մի տխուր ավարտված սիրո պատմություն, որտեղ ոչ աղջիկն էր մեղավոր, ոչ տղան, ոչ էլ ինչ-որ կենդանի էակ…

Картинки по запросу Ընկերուհիս




Քոչարյանի զոհերը

— Երեկ, երբ մտա լսարան, նկատեցի, որ ընկերուհիս տխուր նստած է: Մոտեցա, ու մի բառ էլ չէի ասել սկսեց ահավոր ձևով արտասվել, — պատմում է համադասարանցիս ու շարունակում, — հարցրեցի, ինչ է պատահել, ավելի ուժգին սկսեց արտասվել: Մի քիչ նրան հանգստացնելուց հետո վերջապես խոսեց, բայց…ես էլ սկսեցի արտասվել…կյանքումս նման պատմություն չէի լսել, կարծես ֆիլմ կամ հեքիաթ լիներ:





Պատմում է համադասարանցիս. «Ընկերուհիս արդեն մի քանի տարի ընկերություն էր անում մի տղայի հետ, որին շատ-շատ էր սիրում ու առանց նրա իր կյանքը չէր պատկերացնում: Միշտ իրար հետ էին, միշտ ընկերոջ մասին էր պատմում, ուրախ էր նրա հետ: Պատրաստվում էին մոտակա օրերում նշանվել:


Երբ ամանորին զանգահարեցի նրան, մի քանի օր չէր պատասխանում զանգերիս, չգիտեի ինչ էր եղել, արդեն 15 օր անցել էր, ու զանգեց, ասաց, որ վաղը գալու է դասի, բայց շատ տխուր էր, հարցրեցի ինչ է պատահել, չասաց, ասաց, որ վաղը կգա ու ամեն ինչ կպատմի: Եկավ վաղը…երբ այսօր մտա լսարան, նա պատմեց ամեն ինչ…դժբախտ դեպք էր պատահել ընկերոջ հետ, ամանորի նախօրեին, դեկտեմբերի 31-ին ընկերը հանկարծակի քաղցկեղից մահացել էր: Այն միանգամից էր ի հայտ եկել…

մի քանի օր պառկել էր հիվանդանոց, որից հետո ամանորի գիշերը մահացել: Ինչու աստված գոնե չթողեց, որ ամանորի գիշերը միասին անցկացնեին: Մահանալու օր աղջիկը ընկերոջ մոտ է եղել, մի պահ դուրս է եկել, ու վայրկյաններ անց բժիշկն ասել է, որ տղան չկա այլևս: Գիտես ամենավատը որն է, երբ դեռ մինչև այԺմ ընկերուհիս չի հավատում, որ նա չկա, հեռախոսի մեջ պահում է բոլոր նկարները՝ իր և ընկերոջ, երբ ասացի ջնջիր մի պահի, նա այլևս չկա, պիտի աշխատես մոռանալ նրան, նա ասաց, որ երբեք չի ջնջի:



Ամենավատը այն է, որ ընկերոջ մայրը ամեն օր զանգահարում է ընկերուհուս ու ասում, որ գնա նրանց տանը ապրի, որովհետև մայրը իր տղայի պակասը աղջկա ներկայությունից չի զգա: ՈՒ ամեն օր աղջիկը զանգում է տղայի մորը, վերջինս էլ աղջկան: Ցավալի է շատ, միայն տեսնեիր ոնց էր նկարը ինձ ցույց տալիս ու ասում, որ նայիր սա այստեղ ենք նկարվել, սա այստեղ…մարմնովս դող է անցնում: Անընդհատ ասում էր. թող նա ողջ լիներ, թող ուրիշի հետ երջանիկ լիներ…»
Իսկապես որ ցավալի պատմություն է, բայց չէի կարող պահել մեջս, ափսոս, սա իրականություն է….շատ ափսոս…

Նյութը  հրապարակման պատրաստեց  arm-life.ru-ն

Сообщение Կյանքումս նման պատմություն չէի լսել կարծես ֆիլմ լիներ. Ես էլ սկսեցի արտասվել… Այս պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->