loading...

Շքեղ ամանորյա աղցան՝ պարզ բաղադրիչներից. սա կդառնա ձեր սեղանի զարդարանքը

Այս աղցանը կդառնա ձեր ամանորյա սեղանի իսկական զարդարանքը: Ստացվում է գեղեցիկ, թեթև և նուրբ:

<img class="aligncenter" src="http://fav0ritka77.ru/wp-content/uploads/2018/11/10-1-500×244-1.png"

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 2 թարմ վարունգ
  • 300գ ծովախեցգետնի ձողիկներ
  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 200գ պինդ պանիր
  • 5 ձու
  • 1 մեծ գազար
  • 150գ մայոնեզ
  • հազարի տերևներ
  • աղ, պղպեղ
  • կանաչի

Պատրաստման եղանակ.


loading...



Վարունգից կտրել 18 բարակ շերտ: Մնացած վարունգը կտրատել փոքր կտորների և լցնել աղցանամանի մեջ: Վարունգին ավելացնել եգիպտացորենը, մի քիչ դնել մի կողմ զարդարելու համար:

Վերցնել ծովախեցգետնի ձողիկները, 5 հատ դնել մի կողմ, մնացածը խորանարդաձև կտրատել և լցնել աղցանամանի մեջ: Պինդ պանիրը խորանրդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին:

Գազարը եփել, սառեցնել, մաքրել և մանր կտրատել: Խառնել մյուս բաղադրիչների հետ:

Ձուն եփել, մեկը թողնել զարդարելու համար, մյուսն էլ խորանարդաձև կտրատելով՝ ավելացնել մյուս բաղադրիչներին:

Համեմել աղով և պղպեղով, նաև ավելացնել մայոնեզը: Լավ խառնել: Մանրացնել կանաչին:

Հարթ ափսեի մեջ դնել հազարի տերևները: Մեջտեղի հատվածում լցնել աղցանը: Կողքի հատվածներում դնել կտրատած վարունգը, իսկ դրանց միջև դնել ծովախեցգետնի ձողիկները: Աղցանի վրա լցնել եգիպտացորենը, մեջտեղի հատվածում էլ՝ կանաչին: Ձուն կտրել մեծ կտորների և ծաղիկի պես աղցանի վրա: Մատուցել անմիջապես  պատրաստելուց հետո:

<img class="wp-image-11359 aligncenter" src="https://havesovinfo.ru/wp-content/uploads/2019/12/MyCollages-300×169.jpg"
Բարի ախորժակ:


 

Сообщение Շքեղ ամանորյա աղցան՝ պարզ բաղադրիչներից. սա կդառնա ձեր սեղանի զարդարանքը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

loading...