loading...

Ծննդատանը հանդիպել են անմարդկային վերաբերմունքի, 8 տարի երազած տղա երեխան մահացել է

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակչուհի 32-ամյա Ինետա Գալստյանը հղիության 9-րդ ամսում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կորցրել է պտղին, ինչի մեջ ամուսինները մեղադրում են «Վարդենիսի» ծննդատան բժիշկներին։

NEWS.am-ի հետ զրույցում ծննդկանի ամուսինը՝ Հրայր Խուրշուդյանն ասաց, որ կնոջ նկատմամբ բժիշկները ցուցաբերել են անփութություն եւ անտարբեր վերաբերմունք։

Նա պատմեց, որ կինը «Վարդենիսի» ծննդատանն անցել է կոնսուլտացիա, հղիության ընթացքում, ըստ ամուսնու, առողջական որեւէ խնդիր չի ունեցել.c


loading...



«Ես բժշկին առաջարկել եմ, ասել եմ՝ բժիշկ եթե ինչ-որ լուրջ բան կա, կարող ենք հենց հիմա տեղափոխել Երեւանի ծննդատներից մեկը։ Բժիշկն էլ ինձ ասում էր՝ սաղ նորմալ է։ Էս դեպքի համար մեղադրում եմ բժիշկներին։ Վարդենիսի ծննդատան հերթապահ բժշկին եմ մեղադրում ու իր աշխատողին։

Այսօր 04։00-ի սահմաններում կինս իրեն լավ չէր զգում, գնացինք Վարդենիսի ծննդատուն, ասում եմ՝ շտապ օգնություն կանչեք, ինձ բանի տեղ չեն դնում, տեսնում են՝ կինս լավ չի, օգնություն չեն ցուցաբերում, ասում էին՝ սաղ լավ է, խնդիր չկա։ Երեխայի սրտի զարկերակը լսեցին, ասացին՝ նորմալ է, բայց նավսյակի մի հատ տարեք Մարտունիի ծննդատուն։ Ասացին՝ տարեք Մարտունի, այստեղ համապատասխան սարքավորումներ չունենք։ Հասցրի Մարտունիի ծննդատուն, մի կես ժամ անց կնոջս վիրահատեցին, հետո ասացին, որ երեխաս մահացել է»։

Հրայրը պատմեց, որ ունի երեք աղջիկ, եւ 8 տարի է՝ ինչ սպասում էին տղային։

Նա հայտնեց, որ այս պահին կնոջ վիճակը ծանր է, տեղափոխում են մայրաքաղաք։

Վերջում նաեւ նշեց, որ իրենց համայնքում հաճախակի են նման դեպքեր տեղի ունենում. «Հենց տանում են Վարդենիսի ծննդատուն կամ ծննդկանին կամ երեխային մի բան պատահում է»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

loading...