>

System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ ԹանկյանըՀայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը անվանել է «ԱՄՆ Սենատի պատմական քայլ»։









«Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին։

Սա ինձ համար արթնացման պատճառ դարձավ՝ որպես ակտիվիստի, այդ պատճառով ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»,- գրել է նա Twitter-ում։




Հիշեցնենք , որ Միացյալ Նահանգների Սենատը րոպեներ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձեւը։

Սենատորներից որեւէ մեկը վետո չդրեց այս անգամ փաստաթղթի քվեարկության վրա։ Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Сообщение Ես ուզում եմ իմ տատիկի եւ պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին․Սերժ Թանկյան появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->