>

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է:




Քոչարյանի զոհերը

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:





Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:


Աբրահամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործով՝ կաշառք ստանալու համար: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը, Աբրահամյանը նշել էր. «Ծննդատները առնչություն չունեն»։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:
ՀԺ-ն գրել էր, որ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

Հարուցված քրեական գործը ԱԱԾ-ն ըստ ենթակայության ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտե: ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:



աղբյուր

Сообщение Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->