>

Շրջակայքում էի, երբ լսեցի գիշերվա դեպքի մասին, անմիջապես մտա տանտիրոջ տուն….տատին, հարազատներին աչքալուսանք տվի, շնորհավորեցի:

Մարդիկ անցուդարձ էին անում….միայն տխուր առի՞թ էր պետք, որ ներս մտնեինք… ուրախության, աչքալուսանքի մարաթոն էր:




Քոչարյանի զոհերը

Ոչ մեկին չէի ճանաչում, ի՞նչ պարտադիր էր….. տարեմուտին՝ Աստծո բարեհաճ ընծա էր:





Վեց ջահելներով՝ բոլորն էլ քսան, քսաներկու տարեկան, բանակում ծառայած, վերադարձած, սեփական ավտոյով դուրս են եկել մայրուղուց և 30-40 մետր՝ քաղաքի գլխից՝ «Զանգերից» գլորվել անդունդ:

Գորիսը ցնցված է, մարդիկ խոսում էին՝ մի կատու էլ չէր կարող այդտեղից անվնաս դուրս պրծնել:


Վեցն էլ՝ անվնաս, ողջ-առողջ, միայն վարորդի՝ Տիգրանի այտն էր թեթևակի քերծվել…. Աստված հազար ձեռքով պահել է….չի հարամել քաղաքի Ամանորը:



Իրոք, շնորհավոր բոլորիս….և՝ շնորհակալություն՝ Տիրոջը:

 

Сообщение Մեքենայում Էին Բանակում Ծառայած Վեց 20-22 Տարեկան Երիտասարդ появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->