>

Ո՞վ չի սիրում բանան։ Այն համեղ է, առողջարար, հասանելի է ողջ տարին։

Բանանը նաև հիասքանչ առողջարար և դրական ազդեցություն ունի մաշկի և հատկապես կնճիռների վրա։





Բանանը կարող է ապահովել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, սնուցել մաշկը և պաշտպանել այն ավելի լավ, քան կոմերցիոն ապրանքները։ Այն օգտակար է մաշկի ցանկացած տեսակի համար։ Այն կարող է վերակենդանացնել չոր և թառամած մաշկը, այն օգտակար է ակնեով մաշկին, ինչպես նաև ծերացող մաշկին, որի օգնությամբ մաշկը հարթվում է և գեղեցկանում։





Զարմանալի չէ, որ կանայք բանանն անվանում են բնական, անցավ և մատչելի բոտոքս։ Այն հարուստ է վիտամին A-ով, որը նվազեցնում է մուգ կետերը և պզուկները, հարթեցնում է կոշտացած մաշկը։ Վիտամին B-ն դանդաղեցնում է մաշկի ծերացումը, նվազեցնում է չորությունը և խոնավություն հաղորդում դեմքին։ Վիտամին E-ն պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից և նվազեցնում կնճիռների առաջացումը։

Այս բնական բոտոքս-դիմակը շատ հեշտությամբ կարելի է անել տանը և ստանալ բանանի բոլոր վերոնշյալ առավելությունները։


Հակակնճիռային դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  •  1 հասած բանան
  •  1 թեյի գդալ մածուն
  •  1 թեյի գդալ նարնջի կամ կիտրոնի հյութ։

Դիմակի մեջ օգտագործվող մածումը նվազեցնում է մաշկի լայնացած ծակոտիները, իսկ վիտամին C-ով հարուստ նարնջի կամ կիտրոնի հյութը թարմացնում է մաշկի բջիջները, որը ևս նպաստում է կնճիռների և բծերի նվազեցմանը։

Պատրաստման եղանակը



Բանանը լավ տրորել, ապա ավելացնել մյուս 2 բաղադրիչները։ Դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել մաքուր մաշկին՝մի քանի րոպե մատներով մերսումներ կատարելով։ Ապա քսել ևս մեկ շերտ և պահել 15 րոպե։

Եթե չեք ցանկանում այս դիմակից հետո խոնավեցնող կրեմ քսել, ապա դիմակին կարող եք ավելացնել կես թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Լվացեք մաշկը և վայելեք ձեր գեղեցիկ մաշկը։

Сообщение Բնական բոտոքս, որից հետո չեք ճանաչի ձեր սեփական մաշկը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->