>

Երևի տեսած կլինեք, թե ինչպես երեկ մեր օրերի #безрукովը` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մի անձնուրաց պայքարի էր դուրս եկել իմ ու բոլոր քննադատների դեմ: Պայքարն իրոք այնքան անձնուրաց էր, որ #безрукովը, ասես, արջի ու որսորդի մասին հայտնի հերոսը լիներ (ոչ արջը):




Քոչարյանի զոհերը

Թերևս չէի կենտրոնանա այդ դրվագի վրա, եթե չտեսնեի կոնկրետ տողատակ` Դարբինյանի պնակալեզության նոր եթերաշրջանում, որն իր արտահայտումը գտավ նաև երեկվա պոլեմիկայում:





Ուրեմն՝ ի՞նչն է հետաքրքիր. մեր #безрукովը երեկ ակտիվ աբառոտկա էր խլում, շպանայի բառապաշար էր օգտագործում ու անբռնազբոս կեցվածք էր դրսևորում բոլոր քննադատների հանդեպ, բայց մի հարցադրման այդպես էլ չպատասխանեց՝ արդյո՞ք Լֆիկը կլանային տնտեսության ներկայացուցիչ է, թե՞ ոչ:


Ու հենց այստեղ էլ թաղված է շունը: Թույլ տվեք առաջ քաշել մի հիպոթեզ, որը հստակ բացատրում է, թե ինչու է Դարբինյանը կամավոր կերպով իր վրա վերցնում անեկդոտի որսորդի դերը:

Հասկանո՞ւմ եք, Նիկոլին շատ է պետք լեգիտիմացնել յուրային օլիգարխների մոնոպոլիաներն ու անունները: Դա շատ կարևոր է իր համար տարբեր պատճառներով, հատկապես` իմիջային, որովհետև Նիկոլն ինչ էլ անի, Պողոսի համար հասկանալի չի դառնում, թե ո՞նց եղավ, որ նույն Լֆիկը, հենց Նիկոլի ասելով, օլիգարխ էր, իսկ հիմա օլիգարխ չէ: Պատկերացնո՞ւմ եք, թե Պողոսի մոտ ուղեղի ինչ կարգի կռկվածություն կլինի, եթե հաստատվեն լուրերը, որ Նիկոլը պլանավորել է Մարիամիկին պսակել Լֆիկի տղու հետ…



Ընդ որում, Նիկոլի համար շատ կարևոր է, որ Լֆիկի լեգիտիմացումն արվի ոչ իր, ոչ էլ յուրայինների ձեռամբ: Այ հենց էս ֆունկցիան էլ դրվել է Դարբինյանի ու այլ «նեյտրալ» #безрукովների վրա: Հարցի գինն էլ կարելի է գուշակել. Դարբինյանին Նիկոլը կարող էր սա հանձնարարելիս անգամ պաշտոն էլ չխոստանալ, զուտ բավական էր, որ խոստանար, որ իրավապահները չեն ուսումնասիրի 90-ականների սեփականաշնորհման պրոցսում Դարբինյանի քաջագործությունները (օրինակ` Երևանի մսի կոմբինատի մասով):


от admin

-->