>

Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմհաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:

Նշենք, որ «Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից: Այն ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։ Արդեն 6 ամիս է, ինչ «Թռչունյան տուն» մանկատունը ֆինանսավորում չի ստանում:

Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Հինգ ամիս է, ինչ մանկատան աշխատողները աշխատավարձ չեն ստանում, իսկ տնօրենը խանութներից ապառիկով սննդամթերք է վերցնում:

Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի: Այն դադարեցվել է գլխավոր բարերար Հերման Հինթիրյանի հիմնադրամի` սփյուռքահայ գործընկերներին ուղղված նամակից հետո: Նամակից պարզ է դարձել, որ դա կապված է «Թռչունյան տան» ղեկավարության աշխատանքի եւ անցկացված աուդիտի հետ:

Ստեղծված իրավիճակը անհանգստացրել էր գիշերօթիկի սան Տանյա Գրիգորյանին, ով ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ գրելով, որ եթե խնդիրը տնօրենն է, ապա կարելի է փոխել նրան: Տանյայի խոսքերով` ոչմիշտ են տրամադրել նոր հագուստ եւ միայն այցելուներ ունենալու դեպքում են տրամադրել: Բացի այս, նկատենք, որ գիշերօթիկի աշխատակիցները տնօրենի բարեկամներն են. տնօրեն Սոնյա Սիմոնյանի քույրը՝ Մելանյա Սիմոնյանը, մանկատան պահեստապետն է, իսկ եղբայրը տնտեսվարն է:




Քոչարյանի զոհերը

Ըստ «Թռչունյան տան» գլխավոր բարերար Հերման Հինթիրյանի նամակի՝ նա 3 տարի առաջ է մտադրություն ունեցել, որ գիշեօթիկի տնօրեն Սոնյա Սիմոնյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, բայց, արի ուտես, տիկինը համառորեն չի հրաժարվում իր աթոռից:


«Թռչունյան տան» շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ գրառում էր կատարել.





«Չի կարելի երեխաների մեջ ցավոտ հիշողություններ արթնացնել, ստիպել, որխոսենիրենց համար անցանկալի թեմաներից, որպեսզի խղճահարություն արթնացնել եւ գումար հավաքել: Երխաների խնամքը պետությունը կարող է եւ կվերցնիիր վրա: Ոչ մի երեխա դրսում չի մնա: Մի՛ օգտագործեք երեխաներին»:

Ինչպես ասում են՝ իր պարտքը կատարել է նախարարը, գրառումն արել է ուվերջ: Բայց թե ով պետք է մտածի երեխաների մասին, նախարարին չի հուզում: Զարուհի Բաթոյանը, քաջ գիտակցելով, թե ինչ իրավիճակ է այս մանկատանը, ջանք չի գործադրել գոնե մեկ անգամ լինել այնտեղ, հանդիպել երեխաներին, զրուցել հետները, ինչու չէ, նաեւ լսել նրանց խնդիրները: Մանկատան երեխաների խնդիրները, մանկատան անմարդկային պայմանները չեն հետաքրքրում նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին:

Հանուն արդարության խոստովանենք, որ միայն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն է պարբերաբար օգնել մանկատանը: Այլ հարց է՝ այդ օգնությունից օգտվել են երեխաները, թե ոչ: Ինչո՞ւ այլ հարց. որովհետեւ վերջին իրադարձությունը, որին ականտես եղավ նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, ապացուցեց, որ մանկատան ղեկավարությունը խիստ անտարբեր է երեխաների նկատմամբ:

Մանկատանը տիրող անմարդակային պայմանները արձանագրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ թե՛ նկարների, թե՛ տեսագրության տեսքով, լսել է երեխաներին եւ նրանց բարձրաձայնած խնդիրները:

Եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Գյումրու «Թռչունյան տան» սաները մնացել են բախտի քմահաճույքին, այնտեղ նրանք ինքնահոսի մեծանում են: Իսկի՞նչն էր առիթը, որ «Ժողովուրդ» օրաթերթը այցելեց Գյումրու «Թռչունյան տուն»:

Այսպես, դեկտեմբերի 19-ին Երեւանի բնակչուհի Ազա Հարությունյանի ու Գոռ Ղազարյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվել եւ օգնություն է ուղարկվել Թռչունյան տուն՝` շոկոլադ, պարկով ալյուր, բրինձ, հագուստ, լվացքի միջոցներ, հիգիենիկ պարագաներ, մաքրող միջոցներ, սրբիչներ, քաղցրեղեն, ձեթ, կոնֆետեղեն, միրգ, գրենական պիտույքներ, խաղալիքներ:

Ի դեպ, նրանց աջակցել են «Ֆրեյա Էնդ Սոն» ընկերությունը, Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտները։ Հենց տեղում նույն օրը բարերարները հագուստը կարողացել են բաժանել ներկա երեխաներին:

Բարերարների խոսքերով` հագուստի բաշխման ժամանակ օգտվել են նաեւ աշխատողները, որոնք իրենց թոռնիկների համար են հագուստ վերցրել: Սակայն քաղաք վերադառնալուն պես անհատ բարերաները ստանում են նամակներ մանկատան սաների կողմից այն մասին, որ ղեկավարությունը որեւէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ միջոցներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն եւ այլն:


Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա: Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենցհետ տարել էին նաեւ շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից եւս երեխաները չեն օգտվել: Փոխարենը երեխաներին կերակրում են ճաշերով, որոնց մեջ ջուր է եւ մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով: Երեխաներ կան, որոնքչենուտում մանկատան ճաշերը:

Եւ իմանալով, որ երեխաներին իրենց տարած սննդամթերքից եւ հիգիենիկ միջոցներից ոչինչ չի հասել` անհատ բարերարները «Ժողովուրդ» օրաթերթի հետ միասին դեկտեմբերի 22-ին ուղեւորվեցին դեպի Գյումրու «Թռչունյան տուն»` պարզելու` ինչու տարված օգնությունըչի հասել իրենց հասցեատերերին՝ երեխաներին:

Այն, ինչի ականտեսը եղանք, ուղղակի սարսափելի էր: Այցի ժամանակ պարզ դարձավ, որմիրգը, սննդամթերքը, հիգիենիկ եւ մաքրող միջոցները խնամքով պահված էին պահեստներում: Կիվին, որը մի քանի օրում կարող է հասնել եւ լխկել, պահեստում էր, իսկ երեխաները չէինկերել:

Կոնֆետները եւս փաթեթավորված պահեստում դրված էին, դրանք եւս չէին բաժանվել երեխաներին: Անհատ բարերարների կողմից տարված հիգիենիկ միջոցները՝ շամպունները, անձեռոցիկները, ատամի մածուկներն ու խոզանակները չէին բաժանվել երեխաներին: Ինչո՞ւ հարցին տնօրենը պատասխանում էր. «Չենք հասցրել բացել»:

Փաստորեն, չորս օրը նրանց բավարար չէր եղել դա անելու համար: Իդեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անհատ բարերարներից մեկը գառ է մորթել եւ ուղարկել, որպեսզի երեխաներն ուտեն: Ուղարկելուց չորս օր հետո մորթված գառը սառցարանում հայտնաբերվեց: Թե ինչուչէր եփվել, պատասխան չկար:

Անհատ բարերարները չէին մոռացել անգամ մաքրող միջոցների՝ հատակը լվանալու հեղուկների, հեղուկ օճառների, ամանի հեղուկների, լվացքի փոշիների մասին: Դրանք տանելուց չորս օր հետո անհատ բարերարների կողմից դժվարությամբ գտնվեցին: Դրանց մի մասը շենքի մի սենյակում շպրտված էր, մյուս մասը` մեկ այլ սենյակում:

Դրանք հսկվում էին մանկատան տնօրենիքրոջկողմից: Եւ անհատ բարերարները, տեսնելով այս ամենը, իրենք քայլեր ձեռնարկեցին. երեխաներին տվեցինշամպունները, խոզանակները, ատամի մածուկները, գրենական պիտույքները, թղթերը: Իհարկե, որոշ սննդամթերք եւ մաքրող միջոցներ «անհետացել էին». թե ումմիջոցով կամ ումթեթեւձեռքով, դժվար չէ կռահել: Սրբիչներ չունեին սաները, ատամի խոզանակ, մածուկ, շամպուն եւս. տնօրենըչէր բաժանել:



Մանկատան սաների կրթություն ստանալն է հարցականի տակ դրված: Այցի ընթացքում նկատեցինք, որ երեխաներից մի քանիսի քթից հոսում էր, մեկը հազում էր, մյուսի հագուստն էր կեղտոտ, մեկ այլ երեխա էլ գիշերազգեստով ոտաբոբիկ շրջում էր մանկատան շենքի միջանցքներով: Եւ սարսափելին այն է, որ մանկատան եւ ոչ մի աշխատողի դա չէր հետաքրքրում։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ մանկատան աշխատողները տեղում էին միայն իրենց ֆիզիկական ներկայությունը հաստատելու համար։ Եւ զարմանալի չէ. չէ՞ որ հինգ ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, կարող են եւ իրենց այդպես պահել՝ մոռանալով պատասխանատվության մասին: Մեկ այլ սարսափելի պատկերի ականատես եղանք, երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով: Լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված:

Եւ սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին տարել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր: Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչցնցուղը կոտրված է, եւ տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում:

Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին: Բացի այս, երեխաները այս մանկատանը լողանում են ուշ-ուշ, երկու շաբաթը մեկ կամ շաբաթը մեկ անգամ: Խիստ կասկածելի է, որ մաքուր լվացվում է նրանց հագուստը: Տարիքով մեծ սաներից մեկի պատմելով` ինքն է լվանում իր հագուստը, որովհետեւ չի վստահում մաքրուհուն:

Զուգարանները զուրկ են տարրական պայմաններից. մեր այցելության ժամանակ կեղտոտ էին, զուգարանի թուղթ չկար տեղադրված: Բայց մեկ զուգարանում երեխաների համար կար զուգարանի թուղթ, որը շոշափելիս շուշաթուղթ էր հիշեցնում, փոխարենը մանկատան ղեկավարությունը օգտագործում էր զուգարանի փափուկ թուղթ:

Եւ սա այն դեպքում երբ բարերարները զուգարանի թուղթ էին տարել, բայց դա նույնպես պահեստում պահված էր: Չի բացառվում, որ այդ ամենը աշխատողները տանեն իրենցտուն, որովհետեւ Ամանորին ընդառաջ` մանկատան սաները սովորաբար գնում են իրենց հարազատների տուն:

Նկատենք, որ երեխաների հագուստի դարակները (խոսքը տարիքով փոքր երեխաների մասին է) թափթփված էին, խճճած էր հագուստը, մի ննջարանում նրանց շորերը թափված էին հատակին:

Այս տեսարանը եւսչէր հետաքրքրում մանկատան աշխատողներին: Ի դեպ, մեր այցելության ժամանակ հայոց լեզվի ուսուցչուհին, որը այդ օրը հերթապահում էր, փորձում էր մի քանի երեխայի քնեցնել՝ բարձրակրունկ կոշիկներով, պայուսակը ձեռքին, շուբայով: Տպավորություն էր, որ սպասում էր հարմար առիթի, որ դուրս թռներ տարածքից: Նա մի քանի ժամ այդ ննջարանում այդ տեսքով մնաց: Շենքի ներսում հատակները ավլած, մաքրած չէին:

Երեխաներն են իրենց սենյակները մաքրում: Սաներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ մի քանի օր առաջ «սանէպիդկայանից ստուգումների պետք է գնային մանկատուն», եւ այդ մասին իմանալով` տնօրինությունը երեխաներին բաժանել է ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, հակաքրտինքային միջոց:

Սակայն այցը չեղարկվել է, եւ մանկատան տնօրինությունը դրանք անմիջապես հետ է հավաքել: Բայց տնօրենն այս խնդրին իր բացատրությունն ունի. «Սրբիչները բուժքրոջ մոտ է, ատամի մածուկը լցնում են իրար վրա, դրա համար հետ ենք վերցնում»: Ի դեպ, մեր այցի ժամանակ պարզ դարձավ, որ սաներին բաշխվել էին ժամկետանց՝ 2013 եւ 2017 թվականներին պիտանելիության ժամկետն ավարտված հակաքրտինքային միջոցներ:

Մեր ներկայությունից զգոնացած աշխատողները դրանք անմիջապես հավաքեցին եւ արդարանում էին` նշելով, որ դրանք երեխաներին տվել են խաղալու համար: Մանկատան սաներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնելով իր խնդիրների մասին, առանձնացրեց մեկը. «Որ ծնող կկպնեն. դասը սորված չեղնի կամ մի հատըմ թեթեւ չարություն կենեն, կըսեն` մերդ բերել, ըստե շպրտել գնացել ա…Ես էլ բերնիս ինչ կուգա, ես իրեն կըսեմ»:

Այս ամենը` տեսած ու արձանագրած
Սյունէ Համբարձումյան

Сообщение Մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. ինքնահոսի մեծանում են. (Տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->