>

«Իրավունք» թերթը զրուցել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
֊«Իսկ ի՞նչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում: ՀՀ Երկրորդ նախագահը քաղաքական դաշտ բերեց «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը: Այս փուլում այն հնարավոր համարո՞ւմ եք:
— Ընդհանրապես ասում են՝ ցանկացած պրոբելամային իրավիճակում առնվազն երկու ելք կա, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար, գտնվում ենք մի իրավիճակում,

երբ ունենք մեկ ելք: Որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք, պետք է անհա­պաղ դադարեցնել բոլոր նախագահների նկատմամբ քննու­թյունները, քաղաքական հետապնդումները: Կլինի Լեւոն Տեր- Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, որեւէ կապ չունի: Գործող նախագահի մասին չեմ խոսում, որովհետեւ ինքն ընդհանրապես չկա:
Ու սա պետք է անել շատ պարզ՝ հա­սարակությանն ասել՝ ժողովուրդ, մենք դադարեցնում ենք, փա­կում ենք այդ թեման եւ անցնում ենք առաջ հետեւյալ քայլերով՝ սահմամնադրական բարեփոխումներ, սահմանադրական հան­րաքվե, ու Հայաստանն անցնում է նախագահական համակար­գի, նշանակվում են նախագահի և խորհրդարանի նոր ընտրու­թյուններ:




Քոչարյանի զոհերը

Բնականաբար, հասկանալի է, որ Ռ. Քոչարյանն ազատվում է, և իմ կարծիքով՝ միակ ելքը Ռ. Քոչարյանին նա­խագահ դարձնելն է, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Սրանով մենք միանգամից մի քանի խնդիր ենք լուծում, այդ թվում’ առաջինը վերականգնում ենք այն վստահությունը, որ կորել է մեր նկատմամբ՝ որպես պետականություն: Դրանով մենք





կվերականգնենք մեր բարեկամ երկրների վստահությու­նը, մասնավորապես՝ Իրանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ հարգանքը՝ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների: Ի դեպ, այն­պես չէ, որ Ռ. Քոչարյանը հարգանք է վայելում միայն Ռուսաս­տանում կամ նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նաեւ մեծ հարգանք էր վայելում եվրոպական երկրներում:




Պա­տահական չէ, որ Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին Հա­յաստանը նույն եվրոպական երկրներում շատ հաջող առաջ էր գնում: Ընդամենը մեկ դեպք ասեմ, որ Հայաստանը Համաշխար­հային առեւտրային կազմակերպության անդամ դարձավ Ռ. Քո­չարյանի օրոք:
Նրա ժամանակ էր, որ եվրոպական բազմաթիվ երկրներ, առաջնորդվելով հայկական պետության շահերով, ճանաչում էին ցեղասպանությունը եւ դատապարտում:
Ռ. Քոչա­րյանի օրոք էր, որ Միացյալ Նահանգներից ահռելի մեծ ներդ­րումներ արվեցին Հայաստանում: Օրինակ՝ «Հազարամյակնե­րի մարտահրավեր» ծրագիրը նույնպես իրականացավ Ռ. Քոչա­րյանի շնորհիվ:

Այսպիսի բազմաթիվ ծրագրեր կարող եմ նշել, որոնք նրա նախագահությունից հետո կանգնեցվել են, սառեց­վել են, հանվել են: Ինչպես նաեւ Իրանի հետ գազամուղ ունենալն է եղել Ռ. Քոչարյանի օրոք, իսկ ՌԴ-ի մասին էլ չեմ խոսում, որն ահռելի քանակությամբ զենք- զինամթերք տվեց Հայաստա­նին, չնայած նրան, որ մեր երկիրը չուներ այդ զենքի գնման հնարավորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


от admin

-->