>

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հաշվի առնելով «ֆեյք»-ի բազմավեկտոր ստորության խորության աստիճանը, մի քանի նկատառում․




Քոչարյանի զոհերը

— Սա ադրբեջանցիների խելքի բանը չէր, նման չէ, իրենց ոճը չէ;





— «Մտահոգ-դժնդակ» շրջանակների ինքնաբուխ ինքնագործունեության բանն էլ չէ, սա իրենց խելքի բանն էլ չէ, իրենց ոճն էլ չէ, եւ հետո արագ բռնվելուց հետո կուբոմետրով հայկական դաժան բանահյուսության գոհարներ իրենց հասցեին ստանալն էլ իրենց ձեռնտու չէ, ու այդքանը գոնե հաստատ խելքները կհասներ;

— Սա հատուկ ծառայությունների՝ տեղեկատվական դիվերսիաներով մասնագիտացած հատուկ ստորաբաժանման ձեռագիր է, եւ հարց է առաջանում․ որտեղի՞;


— «հինգերորդ շարասյան» ամենաանուղեղ, անհայրենիք եւ ցուրտը տարած սեգմենտի ինքնախոստովանական պահվածքի ուղղվածությունը ցույց է տալիս, թե նրանք ինչ են ակնկալում պաշտոնական Երեւանից, ջուրը չտեսած բոբիկանում են, «շիրա» են տալիս, իրենց դնում են պարսկական զորքի հարբած փղի տեղ;

— Նրանք չեն ստանում պաշտոնական Երեւանից այն, ինչ ակնկալում են, եւ․․․․ Փաշինյան, դե ստացիր։ Ու մինչ Փաշինյանը կհերքի, մինչ կտարածվի հերքումը՝ ստոր սուտը մի-քանի շրջան կկատարի երկրի շուրջը։



— Ուշադիր հետեւեք ռուսական մամուլին, ոնց են մեկին տաս ուռճացնելով իրավիճակի զարգացումը ներկայացնում, ինչպիսի թունավոր նառատիվներ են տիրաժավորում, դրդելով իրանական կողմին արմատական քայլերի․․․ եւ կստանաք պատասխանը, թե ով եւ ինչ դեր ունի էս կեղտոտ խաղի մեջ։

Հ․Գ․ Հիշեցնեմ։ Երկու առանձնահատուկ անասուն հոդվածագիր «հայեր» դեռ 2015-ից ռուսական պետական լրատվամիջոցով, որը գործում է Հայաստանում, վարժ ռուսերենով «ցեց էին գցում», որ Հայաստանը պետք է «իր դաշնակցային պարտքը կատարի եղբայրական Ռուսաստանի նկատմամբ Սիրիայում»։

Հայաստանը դրանից հետո հումանիտար առաքելություն է ուղարկում Սիրիա, բայց այդ երկու անասունները դեռ իրենց տեղում են, այլ ոչ թե Սիրիայում, եւ իրենց առաքելությունն այդ ուղղությամբ համարում են ավարտված, «սիրիացավը» նույնպես վերջացավ։ Հիմա փորացավերը փոխվել են։

Сообщение Ռուբեն Մեհրաբյանի դիպուկ անդրադարձը՝ վարչապետի վերջին գրառմանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->