>

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանյց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:




Քոչարյանի զոհերը

Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ուստի՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:





Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով:

Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ.մոմերը աստվածային լույսի, եկեղեցու օրհնության նշան են:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց պետք է ողջունել հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», որին ի պատասխան պետք է ասել՝ «Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի»:


Տոնական սեղանին դրվում է ձուկ:

Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից:

Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ:

Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:



Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում մկրտվեց 30 տարեկանում, հունվարի 6-ին:

Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:

Сообщение Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->