>

«Զարմանում եմ, որ այլևս ոչնչի վրա չեմ զարմանում։ Այս Աստվածաշնչյան երեկո, երբ ողջ քրիստոնյա համայնքը նշում է Սուրբ Ծնունդը կան մարդիկ, ովքեր փորձում են բծեր գտնել մեր արածի, ասածի, գրածի, մտածածի և նույնիսկ բամբասածի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Չեք ամաչում։ Տեխնիկական սոփեստական դետալներից բռնվելով, փրփուրը շուրթերիդ փորձում եք ցույց տալ մեզ մեր»անգրագիտությունը»։

Ո՞վ եք դուք, դուք ոչ անցյալ ունեք, ոչ ներկա, ոչ ապագա։ Միթե, իրոք, չեք հասկանում, որ Ձեր արածը, ասածը, բամբասանքը զավեշտ է առաջացնում։ Ուզում եք մարտահրավե՞ր նետեք, ով դո՞ւք, ո՞ւմ մեզ, ի՞նձ, գնացեք կրթվեք, գնացեք եկեղեցի, եթե հավատացյալ եք և աղոթեք, գնացեք հոգեբանի մոտ և արտահայտվեք, բայց Ձեզ իրավագիտության ռահվիրաների տեղ մի դրեք, Ձեր կասկածելի գիտելիքներով և կապերով։




Քոչարյանի զոհերը

Գնացեք խաղաղությամբ, գնացեք պատվով, գնացեք, որ Ձեզ հիշեն լավ բառերով, գնացեք արժանապատվությամբ, որպես ՀՀ քաղաքացիներ, գնացեք որպես հայրենասերներ, գնացեք, որ տեղ թողնեք բարևի, հարգանքի։


Գնացեք, որպեսզի կարողանաք ժողովրդի աչքերի մեջ նայեք։





Գնացեք Արփինեի օրենքը վերլուծեք, երբ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը անմեղ գառնուկների մասին էր, իսկ երկրորդ ընթերցմամբ վերածվեց սահմանադրական կարգի տապալման փորձի։ Գնացեք և մտածեք, մտածեք և վերլուծեք, վերլուծեք և գնահատեք, գնահատեք և իմաստավորեք։ Բայց մի Խայտառակվեք։

Այս Սուրբ Ծննդյան խորհրդի ներքո գնացեք բարով, մնացեք բարով։

Եվ սիրեք, սիրեք Ձեր հայրենակիցներին, Ձեր պետությունը, Ձեր ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ


ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»:

Վլադիմիր Վարդանյանի այս գրառումը թերևս ուղղված է Արսեն Բաբայանին, որը օրերս հետևյալ գրառմամբ էր հանդես եկել՝ Պինդ բռնվեք, բան եմ ասում. ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքը չի ստացել բավարար թվով կողմ ձայներ/մանրամասն կարդացեք հղումով/։

Նշենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալն անմիջապես արձագանքել է Վլադիմիր Վարդանյանի գրառմանը․ այն ներկայացնում ենք ստորև․

Անցյալից խոսում է մի մարդ, ում անցյալը սահմանադրական դատարանում վեշ բռնողից սկսվել ու վեշեր բռնողով ավարտվել է:



Ներկայից խոսում է նույն մարդը, ով ներկայում նույնիսկ իր քաղաքական ուժի համար կենսական կարևորության օրենքի նախագծի ընդունումն ամբողջությամբ ձախողել է իր անգրագիտության հետևանքով:

Ապագայից խոսում է նույն այդ մարդը, ով ամեն բան արել է, որ իր ապագան լինի չորս պատերի մեջ:

Գրագիտությունից խոսում է նորից ինքը, ում մասին իրավաբանական համայնքում չեն կարողանում զսպել հայհոյանքը…

Տղա, եթե կարծում ես ապագայում նույնպես տեղդ ունենալու ես ներկաներին սուտ մատնության տալով, հաստատ սխալվում ես…

Չափդ ճանաչիր ու հանգիստ վերընգի տեղդ սպասելով քո վնգստալու ժամանակներին…

Չի ուշանալու, խոստանում եմ:

Сообщение Չափդ ճանաչիր ու հանգիստ վերընգի տեղդ սպասելով քո վնգստալու ժամանակներին…Արսեն Բաբայան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->