>

«Ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, որովհետև, միևնույն է, դու քո ստեղծագործական պրոցեսի մեջ ես։ Սերիալում միայն չես ստեղծագործում, նաև հաշվարկ ես անում, կազմակերպում ես, տնօրինում ես։ Ուրիշ բան, եթե միայն ստեղծագործեիր, միայն ղեկավարեիր կամ միայն նկարահանվեիր։




Քոչարյանի զոհերը

Երբ այդ ամենը համատեղ ես անում, շատ բարդ է։ Առաջանում է հոգնածության և չհասցնելու խնդիր։ Նույնիսկ այդ դեպքում աշխատանքային պրոցեսից չեմ հոգնում, ազատ մնալուց եմ հոգնում։





Մարդկանց մոտ այն կարծրատիպն է, որ ես խենթանում եմ երկար սերիալների համար, ուզում եմ հասկանան, որ այդպես չէ։ Ես շատ կուզեմ երբեմն ընդմիջումներ ունենալ, որպեսզի կարողանամ նաև 25 մասանոց սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։




Սակայն երկար սերիալը լավ է այնքանով, որ կարողանում ես և՛ հեռուստադիտողներին զբաղեցնել, և՛ երկարտև աշխատանքով ապահովել մասնագետներին»․սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյան:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->