>

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է.









Քոչարյանի զոհերը

«Դե ինչ, իրավիճակը տարածաշրջանում կանխատեսելի շիկանում է։ Բաղդադում կրկին անգամ հրթիռակոծվեց այսպես կոչված «կանաչ գոտին», որտեղ գտնվում են՝ Իրաքում հավատարմագրված դիվանագիտական հաստատությունները (ԱՄՆ-ի դեսպանությունից ոչ այդքան հեռու պայթել է երեք հրթիռ, տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա):


Իրաքի խորհրդարանը, որոշում ընդունեց՝ դուրս «հրավիրել» ամերիկյան ռազմաբազաները երկրի տարածքից (!!!), Լիբիան շատ կտրուկ արձացանքեց թուրքերի մտադրությանը՝ ներխուժել իրենց տարածք (իսկ Լիբիայի ապստամբների առաջնորդ գեներալ Հաֆթարը նույնիսկ ջիհադ հայտարարեց թուրքերին), Յեմենում գործող հուսիթները (շիյա զինյալները) կտրուկ ակտիվացրեցին իրենց ռազմական գործողությունները երկրի ողջ տարածքում։
Հա…
Ի դեպ, Էրդողանը արդեն իսկ հայտարարեց, որ թուրք բանակը ներխուժում է Լիբիայի տարածք։
Տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները պատրաստվում են շատ լուրջ երկարատև բացասական անկայունությանը։
Իսկ մենք… իսկ մենք բուդ ու բլինչիկ ենք ծամում, հակահեղափոխական դավադրություններ ենք փնտրում և «հանգիստ նստած տեղներս» կարծում ենք, որ այս բոլոլան մեզ չի հասնի, քանզի «ինստիտուտները» զբաղվում են… Գժվելու բան ա, էլ ի՞նչ ավելացնեմ այսքանից հետո։


ՀԳ
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ադմինիստրացիան հայտարարել է միջուկային համաձայնագրից Իրանի լիակատար դուրս գալու մասին:
Հհհմմմ…»:



Сообщение «Գժվելու բան ա, էլ ի՞նչ ավելացնեմ այսքանից հետո». Արման Աբովյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->