>

«Երբեք այսքան դառնացած չի եղել հոգիս. այսօր շատ ճանաչված մի տնտեսագետ պատմեց,




Քոչարյանի զոհերը

որ վերջերս տեղի ունեցած տնտեսագիտական համաժողովի ժամանակ, երբ առաջարկվել է ազգային օրակարգ մշակել, մի անհասկանալի աղմուկ է բարձրացել, եւ խիստ հրահանգվել է այլեւս չօգտագործել այդ չարչրկված բառը՝ ազգային տնտեսական օրակարգը ո՞րն է , հարկավոր է գլոբալ մտածել եւ այլն, եւ այլն…»,





— այս մասին գրում է «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ եւ հավելում. «Ախր, ոնց կարող է մի ամբողջ ժողովուրդ, կամ նրա մի ստվար հատված չնկատել, թե ինչ է կատարվում մեր շուրջը… Ուրեմն՝ գնում ենք դեպի գլոբալիզացիա, այո՞, պարոնայք… միայն տնտեսական հզորացում, լավ կյանք, լավ ապրուստ,մարդու իրավունքներ ու ազատություն՝ ուզում ես սեռ փոխել՝ խնդրեմ, ուզում ես շան հաչոցը արվեստ համարել՝ խնդրեմ, ուզում ես առանց հասկանալու որոշում կայացնող դառնալ՝ խնդրեմ…. կարեւորը կուշտ ու մարմնապես բավարարված լինելն է, ի՜նչ ազգ, ի՜նչ տեսակ, ի՜նչ հոգի, ինչ ոգի…


Այդ դեպքում ինչո՞ւ եք այսպես կուզեկուզ գնում, գողեգող, ֆռցնելով ու խաղեր տալով… դե, եկեք պարզապես ասեք, որ դուք եք որոշողը, մենք էլ ձեր ստրուկներն ենք ու վերջ: Լավ, այս որտեղից մեր երկրում այսքան հայատյաց շանորդիք, հարցնում են շատերը… Ես էլ եմ զարմանում, բայց մեր գյուղում մի երկու ընտանիք կար, որոնց մասին գյուղի տարեցները շշուկով էին խոսում, իսկ երբ գյուղի տղաները նրանց տղաների հետ վիճում էին, հետեւներից գոռում էին՝ թուրքի լամուկներ…



Մի անգամ պապս, ի վերջո, բացեց գաղտնիքը, թե՝ «…երեսունականներին ինչ-որ գաղտնի հրաման եղավ, լաո, մըր գեղերի քրդեր ու թուրքեր ուրանց ազգանուններ փոխին ու նոր պասպորտներով հայ դարձան…: Սենյակումս Աթաթուրքի կենսագրական գիրքն ունեմ, մասոն էր, հիշում եք, երեւի… Հա, մեկ էլ՝ այս ամբողջ շաբաթ սաներիս Հայկ ու Բելի առասպելն եմ պատմում… իրենք լա՜վ գիտեն առասպելի ավարտը»:

Сообщение Երբեք այսքան դառնացած չի եղել հոգիս․․․ Ախր, ոնց գոռամ, որ արթնանաք… . Կարին Տոնոյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->