>

Իրինա Ալլեգրովան ծնվել է 1952 թվականի հունվարի 20-ին, Դոնի Ռոստով քաղաքում՝ թատերական ռեժիսոր, դերասան և Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ազգությամբ հայ Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրովի ընտանիքում (1915-1994)[6]:




Քոչարյանի զոհերը

Վերջինս երիտասարդ տարիներին փոխել էր ազգանունը՝ Սարկիսովից դարձնելով Ալլեգրով (Ալլեգրով մականունը կապված էր իտալերեն allegro բառից, թարգմանաբար՝ աշխույժ, ուրախ)
Մայրը՝ Սերաֆիմա Միխայիլի Սոսնովսկայան (1923-2012), օպերային դերասանուհի էր։ Կա տեսակետ, որ երգչուհու ազգանունը նույնպես եղել է Ալլեգրովա։





Կյանքի առաջին տարիները ապագա երգչուհին անցկացրել է Ռոստովում։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բաքու: Ծնողներն աշխատանքի են անցնում Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Իրենց հյուրընկալում էին Մստիսլավ Ռոստրոպիչը, Գալինա Վիշնյովսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլիմ Մագոմաևը, Տատյանա Շմիգան և ուրիշներ։ Այդ ժամանակ Իրինան յոթ տարեկան էր. նա ավարտել էր հանրակրթական դպրոցի երկրորդ և երաժշտական դպրոցի առաջին դասարանները։ Երաժշտական դպրոց էր ընդունվել՝ ընդունելության քննությանը նվագելով Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից մեկը։ Նա անմիջապես ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի երրորդ դասարան՝ դաշնակահարի մասնագիտությամբ (դաշնակահար-կոնցեյտմեստեր)։ Ավարտական քննությանը Ալլեգրովան նվագել է Սերգեյ Ռախմանինով «Երկրորդ համերգը»:


Հայր՝ Ալլեգրով Ալեքսանդր Գրիգորի (15 ապրիլի 1915-24 մայիսի 1994), ռեժիսոր, դերասան, ՌԽՖՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ



Մայր՝ Սոսնովսկայա Սերաֆիմա Միխայլովնա (26 հոկտեմբերի 1923[25]-12 ապրիլի 2012), դերասանուհի, երգչուհի
Դուստր՝ Լալա Ալեգրովա (ծնվ. 1972)՝ էստրադային ռեժիսոր, ավարտել է Ռուսաստանի թատերական մշակույթի ակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Ալեքսեյ Գառնիզովի լսարանը)

Сообщение Ալեգրովայի ցնցող ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Քոչարյանի աստղերին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->