>

ՊՆ N զորամասի շարքային զինծառայող Աշոտ Կ.-ն, 2019թ. հունվարի 31-ից զորամասի հրամանատարի հրամանով ստանձնելով մարտական հերթապահությունը, տվյալ դիրքում որպես դիրքի ավագ մարտական հերթապահության նշանակված,

նույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ից խնդրել է իրեն պատկանող «Այֆոն 5Ս» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել, սակայն ավագ լեյտենանտը չի վերադարձրել այն:




Քոչարյանի զոհերը

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:





Մեսրոպ. Գ.-ն հեռախոսները քանի որ կանոնակարգի համաձայն սահմանված է, որ տեսանկարահանող սարքով համալրված և զինված ուժերում օգտագործումն արգելված բջջային հեռախոսները դիրքի անձնակազմից պետք է հավաքել:


Չվերադարձնելու պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 17:00-ի սահմաններում, արթուն հերթափոխի դիտորդի պարտականություններն իրականացնելիս, ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ին սպանելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրով մտել է դիրքի կացարան,

ավագ լեյտենանտ Մեսրոպ Գ.-ի հասցեին սեռական բնույթի հայոհյանք է հնչեցրել իր կողմից մոր հետ խոսելուն խոչընդոտելու համար և արձակել է նպատակային կրակահերթեր ու բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելով՝ սպանել վերջինիս:



Նրան մեղադրանք է առաջադրվել: Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին:

Сообщение Մոր հետ հեռախոսով խոսելուն խոչընդոտելու պատճառով կատարված ահասարսուռ դեպքի մանրամասները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->